Այսօր: Շաբաթ, 18 Հուլիսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 233-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2026 թվականի N 233-Ա

ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ԼՈՌԻ ԲԵՐԴ ԳՅՈՒՂ ՅԱՂԴԱՆ 06-079-0012-0026 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 09.12.2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 258-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ 11.03.2026 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 356 ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աիդա Ավագի Շիրմազանյանի /ծնված 20.01.1948թ., անձնագիր՝ AL0342047, տրված 20.01.2023թ. 053-ի կողմից/ լիազորված անձ Գիվի Մամեյի Քալաշյանի /անձնագիր 017464348, տրված 13.02.2025թ. 039-ի կողմից/ կողմից ներկայացված դիմումը, 23.06.1994թ. տրամադրված սեփականության վկայագիրը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 13.03.1991թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ հողամասեր հատկացնելու մասին թիվ 209 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղմանկարգը սահմանելու մասին 29.04.2021թ. թիվ 698-Ն որովմամբ, կադաստրի կոմիտեից ձեռք բերված օրթոֆոտոլուսանկարները, 10.06.2008թ. իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.23243 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝

որոշում եմ

1.Վերականգնել Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրում գտնվող 0.23243 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 0.23243 հա բ/  ճշտել և հաստատել 06-079-0012-0026 ծածկագրի հողամասի սահմանային չափերը և տեղադիրքը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0.23243 հա օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Աիդա Ավագի Շիրմազանյանին և օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3.Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 ծածկագրի 0.23243 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 31.9 քմ ներքին մակերեսով բնակելի տան կիսանկուղի, 51.3 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 42.1 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 2.0 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի և 21.1 քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Աիդա Ավագի Շիրմազանյանի սեփականության իրավունքը:

4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 09.12.2025թ. թիվ 258-Ա որոշումը և 11.03.2026թ. թիվ 356 գրությունը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner