Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33, 35-րդ, 37-րդ հոդվածներով, Հայստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 134-րդ, 135-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշումով և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարին կից «Խնամակալության և հոգաբարձության» հանձնաժողովի 27.08.2026թ-ի թիվ 4 արձանագրությունըՙ հաշվի առնելով անչափահաս երեխաներ Լաուրա Սարգսի Հակոբյանին և Լևոն Սարգսի Հակոբյանին առանց ծնողական խնամքի մնալու փաստը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Անչափահաս Լաուրա Սարգսի Հակոբյանի նկատմամբ սահմանել հոգաբարձություն և հոգաբարձու նշանակել Լուսինե Սերգեյի Հակոբյանին։
2․ Անչափահաս Լևոն Սարգսի Հակոբյանի նկատմամբ սահմանել խնամակալություն և խնամակալ նշանակել Լուսինե Սերգեյի Հակոբյանին։
3․ Հսկողություն սահմանել Լուսինե Սերգեյի Հակոբյանի՝ որպես հոգաբարձուի և խնամակալի գործունեության նկատմամբ։