Այսօր: Երեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.09.27 ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ... Մանրամասն
18.12.26 ԱԶԴԱՐԱՐԻʹՐ․ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԿԱՆԽԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

www.azdararir.am

07.10.25 Ամրակայվել և նախկին դիրքի է բերվել Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի Տուտիկ իշխանի խաչքար֊հուշակոթողը.
Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում ամրակայվեց ևս մեկ միջնադարյան (1241թ.) ճարտարապետական հուշակոթող` Տուտիկ իշխանի խաչքարը և ընտանեկան դամբարանը։Լոռի Բերդի համայնքապետարանը` ի դեմս համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի` իր խորին շնորհակալությունն է հայտնում` ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության վարչության պետ` Harutyun Vanyan֊ին, փորձագետ` Hrach Tarkhanyan֊ին և բոլոր այն մասնագետներին, որոնց ներգրավվածությամբ իրականացվեցին ՀՀ ճարտարապետական արժեքների վերականգնման` մասնավորապես Տուտիկ իշխանի պատմական խաչքարի և պատվանդանի ամրակայման աշխատանքները։ Խաչքարն ամուր կանգնած է պատվանդանին՝ որպես պատմության լուռ վկա և մեր հարուստ մշակութային ժառանգության խոսուն ապացույց։Պատմական ... Մանրամասն
05.10.25 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի ուսուցիչներ, հարգարժան մանկավարժներ․

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ուսուցչի օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է՝ հերթական անգամ արժևորելու, մեծարանքի ու երախտիքի խոսքեր ասելու մեր սիրելի ուսուցիչներին։

Ուսուցչի դերը կարևոր ու առաջնային է յուրաքանչյուր քաղաքացու կայացման, աշխարհընկալման և ազգային արժեհամակարգի ձևավորման գործում։ Նվիրյալ մանկավարժների շնորհիվ են իրենց ուղին գտնում հայրենիքի ներկան ու ապագան կերտող քաղաքական գործիչն ու գիտնականը, շինարարն ու հողագործը, բժիշկն ու զինվորականը։

Սիրելի ուսուցիչներ․

Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ, ամենայն բարիք և քաջառողջություն։

Հարգանքներով՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյան

01.10.25 📣 Հանրային լսումներ 2025թ․-ի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում՝ 03.10.2025📣
Հարգելի՛ բնակիչներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու հանրային լսումներին, որոնք կազմակերպվում են մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում։ Սա ձեր հնարավորությունն է՝
✅ առաջարկելու համայնքի համար կարևոր նախագծեր,
✅ մասնակցելու՝ համայնքի կարիքներին համապատասխան ծրագրերի ընտրությանը
✅ բարձրաձայնելու համայնքային խնդիրներ և լուծումներ:
🤝 Մասնակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար։ Եկե՛ք միասին ձևավորենք մեր համայնքի վաղվա օրը։
📍 Տարածե՛ք, որպեսզի ձեր շրջապատը ևս տեղեկացված լինի։
30.09.25 Լոռի Բերդ համայնքի ղեկավարը հետևել է Հովնանաձոր բնակավայրում ընթացող ջրամբարի (ՕԿՋ-ի) կառուցման շինարարական աշխատանքներին
Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը՝ համայնքապետարանի պատասխանատու անձանց և ՄԱԿ-ի Զարգացման Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել և հետևել է Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր բնակավայրում ընթացող ջրամբարի կառուցման աշխատանքներին։Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Սերբիայի կառավարության կողմից ֆինանսավորվող <<Դիմակայունություն ի սկզբանե>> ծրագրի շրջանակներում իրականացվում է Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր բնակավայրում օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ-ի) և մղման խողովակաշարի կառուցումը։ Ընդհանուր առմամբ, Հովնանաձոր բնակավայրում կառուցվում է 8,900մ3 տարողությամբ ջրամբար, որից անմիջականորեն կօգտվեն նաև Յաղդան և Կողես բնակավայրերը։Ջրամբարի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հանրային լսում
Ինչպես դիմել համայնքապետարան
Հանրային լսում առաջին փուլ
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner