Այսօր: Հինգշաբթի, 29 Հունվարի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
‼️ ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2025,Օգոստոս 8 - 2026,Սեպտեմբեր 10

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.09.27 ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ... Մանրամասն
18.12.26 ԱԶԴԱՐԱՐԻʹՐ․ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԿԱՆԽԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

www.azdararir.am

28.01.26 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի’ հայրենակիցներ,Հայոց բանակի հարգարժան զինծառայողներ, սպաներ և վետերաններ,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման տոնի կապակցությամբ։Հայոց բանակը մեր պետության անվտանգության և խաղաղ ապագայի ամուր հիմքն է։ Այն մարմնավորում է մեր ժողովրդի կամքը, ուժը և հայրենիքի նկատմամբ անսասան հավատարմությունը։Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է բարդ ու պատասխանատու մարտահրավերների առաջ, առավել քան երբևէ կարևոր է մեր համազգային միասնությունը, պետական մտածողությունն ու բանակի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։ Հայոց բանակը շարունակում է իր պատվաբեր առաքելությունը՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության սահմանները, ապահովելով մեր ժողովրդի խաղաղ և անվտանգ ապագան։Այս օրը ևս մեկ անգամ առիթ է՝ խորին ... Մանրամասն
27.01.26 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ և ԽՈՆԱՐՀՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ.
Հարգելի՜ հայրենակիցներ, Լոռի Բերդ համայնքի սիրելի՜ բնակիչներ,ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 27-ը պաշտոնապես սահմանվեց` հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհման օր։ Հիշատակի օրը նպատակ ունի արժանին մատուցել բոլոր ժամանակներում Հայաստանի անկախության, ինքնիշխանության և անվտանգության համար զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց հիշատակին։Որոշման ընդունմամբ պետությունը ընդգծում է հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի պահպանման և նրանց սխրանքի արժևորման կարևորությունը։Խոնարհվելով նրանց հիշատակի առաջ՝ մենք պարտավորվում ենք լինել միասնական, ուժեղ և պատասխանատու մեր երկրի ու համայնքի նկատմամբ։Մեր զորակցություն ենք հայտնում հայրենիքի համար կյանքը զոհաբերած ... Մանրամասն
27.01.26 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԽՈՆԱՐՀՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Այսօր՝ Լոռի Բերդ համայնքում լռությամբ ու խոնարհումով կանգնեցինք մեր հերոսների հիշատակի առաջ։
Լոռի Բերդ համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյանը բնակավայրերի վարչական ղեկավարների ուղեկցությամբ՝ հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհման օրվա առթիվ՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։

Նրանց անունները գրված են ոչ միայն քարե հուշարձանների վրա, այլ նաև մեր սրտերում։
Նրանց զոհաբերությունը մեր ժողովրդի արժանապատվության, ազատության ու ապագայի խորհրդանիշն է։

Ազգը չի մոռանում. նրանց սխրանքները հավերժ կմնան մեր պատմության մեջ. հիշատակը վառ, պարծանքն անսպառ, և փառքը՝ անմահ:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՁԵԶ, ՏՂԵՐՔ՛

Լոռի Բերդի համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյան

25.01.26 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ` ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ...

📌 Լոռի Բերդի համայնքապետարանի` և ՀՀ֊ում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործակալության (UNHCR/ՄԱԿ ՓԳՀ) կողմից` «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ֊ի հետ համամագործակցությամբ` «Zara» ապրանքանիշի ձմեռային հագուստներ տրամադրվեցին Լոռի Բերդ համայնքում բնակություն հաստատած` 2020թ.֊ին և 2023թ.֊ին ԼՂՀ֊ից բռնի տեղահանված բոլոր ընտանիքներին։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ֊ին, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ֊ին` աջակցության և մարդասիրական վերաբերմունքի համար։

Հարգանքներով` Լոռի Բերդի համայնքապետարան

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հանրային լսում
Ինչպես դիմել համայնքապետարան
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner