25.09.27
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
|
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ...
Մանրամասն |
|
|
02.12.24
Ամանորյա միջոցառումներ՝ Լոռի Բերդ համայնքում
|
Լոռի Բերդ համայնքի սիրելի´ բնակիչներ, Սիրով տեղեկացնում ենք, որ համայնքի փոքրիկ բնակիչների համար՝ Լոռի Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել են Ամանորյա տոնական միջոցառումներ՝ Ձմեռ պապի, Ձյունանուշի և հեքիաթի հերոսների մասնակցությամբ: Միջոցառումները կանցկացվեն համայնքի բնակավայրերում՝ հետևյալ ժամանակացույցով. Սիրով սպասում ենք բոլորիդ:
|
|
31.10.24
Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ՝ Հարկային պարտավորությունների վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ,Սույնով հերթական անգամ հիշեցնում ենք, որ ֆիզիկական անձինք և կազմակերպությունները անշարժ գույքի հարկի տարեկան գումարները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է օրենքով սահմանված տույժ` 0,04%֊ի չափով։Համայնքի բնակիչների և համայնքի տարածքում գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տեղական բյուջե կատարվելու են վճարումներ՝֊ անշարժ գույքի հարկ֊ հողի վարձակալության վճար֊ տեղական տուրք֊ տեղական վճարՀողամասի վարձակալություն վճարման և դադրեցման պայմանները.Համաձայն հողամասի վարձակալության պայմանագրի` վարձակալը վարձակալության ...
Մանրամասն |
|
30.10.24
Հոկտեմբերի 30-ին՝ Լոռի Բերդի համայնքապետարանում անցկացվել է Լոռու մարզխորհրդի արտագնա նիստ
|
Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանի նորակառույց դահլիճում անցկացվել է Լոռու մարզխորհրդի արտագնա նիստ, որը վարել է մարզպետ Արամ Ղազարյանը:Լոռի Բերդի համայնքապետարանը նորամուտ է տոնել սեպտեմբերին: Այն վերակառուցվել է ՀՏԶՀ պատվիրատվությամբ, կառուցվել է նաև երկրորդ հարկ:Ողջունելով նիստի մասնակիցներին՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, համայնքների ղեկավարներին, վարչական ղեկավարներին և ավագանու անդամներին, մարզպետը նշել է, որ մարզխորհրդի նիստի հրավիրման նպատակը, ըստ ոլորտների, առկա խնդիրների բարձրաձայնումն է և դրանց ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների հստակ ժամկետների սահմանումը, հետևողական քայլերը:Օրակարգի առաջին հարցով մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, ...
Մանրամասն |
|
21.10.24
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն՝ Ինքնակամ կառույցների օրինականացման վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ, Սույնով հիշեցնում ենք, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ.-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից` 2022թ. հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշմամբ սահմանված հաշվառման կարգի համաձայն: Հաշվառում պետք է իրականացնել ԲԱՑԱՌԱՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |