|
25.09.27
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
|
|
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ...
Մանրամասն |
|
|
|
|
28.05.26
Marine Sahinyan
Сегодня, 8:50
Кому:вам
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՅԻՍԻ 28-Ի՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Լոռի Բերդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի առթիվ։1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերագտավ իր պետականությունը՝ ապացուցելով, որ միասնականության, կամքի և հայրենիքի հանդեպ սիրո ուժով հնարավոր է հաղթահարել նույնիսկ ամենածանր փորձությունները։ Առաջին Հանրապետության հիմնադրումը դարձավ մեր ազգային արժանապատվության, անկախության և պետական մտածողության վերածննդի խորհրդանիշը։Այս կարևոր օրը մեզ հիշեցնում է, որ հայրենիքի ամրությունն ու ապագան կառուցվում են յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, աշխատանքով և համախմբվածությամբ։ Վստահ եմ, որ միասին շարունակելու ենք զարգացնել մեր համայնքը, պահպանել ազգային արժեքներն ու ստեղծել արժանապատիվ ...
Մանրամասն |
|
|
28.05.26
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ
|
|
🥇Հանրապետության օրվա առթիվ, Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով։ «Երախտագիտության» մեդալը Արայիկ Ներսիսյանին շնորհվել է կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայրենասիրության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար։ Լոռի Բերդ համայնքի ղեկավարին շնորհված կառավարական բարձր պարգևը նաև Լոռի Բերդ համայնքի բնակիչների համատեղ աշխատանքի և ձեռքբերումների կարևոր արժևորումն է։ Շնորհավորում ենք և մաղթում հետագա արդյունավետ գործունեություն՝ ի բարօրություն հայրենիքի և համայնքի:
|
|
|
22.05.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ և կրթության գործի նվիրյալներ,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ «Վերջին զանգի» գեղեցիկ ու խորհրդանշական օրվա առթիվ։Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր Ձեր կյանքի կարևորագույն հանգրվաններից մեկն է։ Դպրոցական վերջին զանգը ոչ միայն հրաժեշտ է մանկության ու պատանեկության անհոգ տարիներին, այլև նոր ճանապարհի, նոր նպատակների ու մեծ պատասխանատվության սկիզբ։Վստահ եմ, որ Լոռի Բերդ համայնքի մեր շնորհալի ու նպատակասլաց երիտասարդները իրենց գիտելիքներով, աշխատասիրությամբ և մարդկային բարձր արժեքներով արժանապատվորեն շարունակելու են իրենց ուղին՝ դառնալով մեր համայնքի ու հայրենիքի հզոր ապագայի կերտողները։Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում ուսուցիչներին՝ ...
Մանրամասն |
|
|
18.05.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՎՈԳՐԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՆՈՐՀԱԼԻ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ ՍՊՈՐՏԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ.
|
|
✅ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի կողմից պատվոգրերով պարգևատրվեցին սպորտի տարբեր ուղղություններում՝ դուքենդո կարատե, պարաբազկամարտ, բռնցքամարտ, շախմատ, ինչպես նաև կրթության ոլորտում և ասմունքի արվեստում բարձր արդյունքներ ցուցաբերած համայնքի սաներն ու նրանց նվիրված մարզիչները։ 🤝🏆Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը շնորհավորեց բոլորին և նշեց, որ այս ձեռքբերումները համայնքի հպարտությունն են և վկայում են, որ աշխատասիրությունն ու նպատակասլացությունը միշտ էլ բերում են նշանակալի հաղթանակների։ 👏🏻Շնորհավորում ենք բոլոր պարգևատրվածներին՝ մաղթում նորանոր հաջողություններ, նվաճումներ և հաղթանակներ։ ✨Լոռի Բերդ համայնքը հպարտ է Ձեզնով։ Հարգանքներով՝ Լոռի Բերդի համայնքապետարան
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |