|
25.09.27
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
|
|
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ...
Մանրամասն |
|
|
|
|
25.04.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Հարգելի' քաղաքացիներ, Լոռի Բերդ համայնքի սիրելի՛ բնակիչներ,Շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ։Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ պետության ամրությունը սկսվում է պատասխանատու, գիտակից և միասնական քաղաքացուց։ Մեր համայնքի յուրաքանչյուր բնակիչ իր ամենօրյա աշխատանքով, նախաձեռնությամբ և նվիրվածությամբ նպաստում է Լոռի Բերդ համայնքի զարգացմանն ու առաջընթացին։Յուրաքանչյուրիդ ներդրումն ունի արժեք՝ լինի դա աշխատանքում, համայնքային կյանքում, թե պարզապես բարեխիղճ քաղաքացի լինելու մեջ։ Հենց դուք եք ձևավորում Լոռի Բերդ համայնքի ներկան ու ապագան։Թող այս օրը դառնա նոր գիտակցության, ակտիվ մասնակցության և անձնական պատասխանատվության ամրապնդման առիթ։ Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին խաղաղություն, ...
Մանրամասն |
|
|
24.04.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Ամբողջ հայությունը այսօր ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Հայի ինքնության վերացման դեմ ուղղված սարսափելի ոճրագործությունը դրոշմված է յուրաքանչյուր հայի հոգում որպես խորը և անդառնալի իրողություն. որպես ցեղասպանություն վերապրած և վերածնված ժողովուրդ՝ պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել, զարգացնել ու հզորացնել մեր հայրենիքը, մեր հայացքն ուղղենք ապագային՝ հանուն հայ ժողովրդի ավելի լավ վաղվա օրվա։
Լոռի Բերդ համայնքի ղեկավար`Արայիկ Ներսիսյան
|
|
|
18.04.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՀ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ.
|
|
Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը՝ ՀՀ պարեկային ծառայության Ստեփանավանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Համբարյանի գլխավորությամբ շնորհավորել է անձնակազմին՝ Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ։ Շնորհավորելով մասնագիտական տոնը՝ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը բարձր է գնահատել նրանց պատասխանատու ծառայությունը, օրինապահության պահպանմանն ուղղված ամենօրյա աշխատանքը և համայնքի անվտանգության ապահովման գործում ունեցած կարևոր դերը։ Մաղթում ենք առողջություն, անվտանգ ծառայություն՝ ի շահ մեր քաղաքացիների։
|
|
|
17.04.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ` ՏԱՏՅԱՆԱ ՊԱՆԱՅՈՏՈՎԻՉ ՑՎԵՏԿՈՎԻՉԸ և ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԶԾ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` ՆԱԹԻԱ ՆԱՑՎԼԻՇՎԻԼԻՆ.
|
|
✅️ Հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր բնակավայրում կառուցված օրվա կարգավորիչ ջրամբարի բացման արարողությունը։ Արարողությանը ներկա են գտնվել Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։💦 Ջրամբարը կառուցվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Լոռի Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ։💧Հովնանաձորում կառուցված 8,900 մ³ տարողունակությամբ ջրամբարը կարևոր ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |