25.09.27
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
|
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ...
Մանրամասն |
|
|
17.10.25
Բարեգործական աջակցություն՝ Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի փոքրիկներին․
|
Լոռի Բերդի համայնքապետարանի և «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում՝ Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի 1-ից 3-րդ դասարանի երեխաներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին տրամադրվեցին դպրոցական պայուսակներ, գրենական պարագաներ և սպորտային համազգեստներ։ Այս նախաձեռնությունը միտված է որոշոկի թեթևացնել ընտանիքների հոգսը և խթանել երեխաների ակտիվ ու ներգրավված մասնակցությունը ուսումնական գործընթացին։ Շնորհակալություն ենք հայտնում «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին՝ Լոռի Բերդ համայնքում բարեգործական ծրագրեր իրականացնելու և բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար։
|
|
14.10.25
Ֆրանսիայի Հանրապետության «Համերաշխ տարածաշրջաններ» կազմակերպության պատասխանատուների այցը՝ Լոռի Բերդ համայնք․
|
Ս․ թ․ հոկտեմբերի 9-ից 11-ը ֆրանսիական «Համերաշխ տարածաշրջաններ» (Terretoires Solidaires) կազմակերպության հայաստանյան հարցերով պատասխանատուներ՝ Սեսիլ Էլզալդինը և Լորան Շամբրալինը աշխատանքային խմբով գտնվում էին Լոռի Բերդ համայնքում։ Համագործակցությամբ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի՝ այցի շրջանակներում հոկտեմբերի 9-ին՝ Ֆրանսիայի պատվիրակները հանդիպում-քննարկում ունեցան Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների և աշխատակազմի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկվեցին կազմակերպության կողմից նախատեսվող՝ «Լոռի Բերդ համայնքի 9 բնակավայրերի և բնակչության զարգացման հնարավորությունների ...
Մանրամասն |
|
07.10.25
Ամրակայվել և նախկին դիրքի է բերվել Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի Տուտիկ իշխանի խաչքար֊հուշակոթողը.
|
Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում ամրակայվեց ևս մեկ միջնադարյան (1241թ.) ճարտարապետական հուշակոթող` Տուտիկ իշխանի խաչքարը և ընտանեկան դամբարանը։Լոռի Բերդի համայնքապետարանը` ի դեմս համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի` իր խորին շնորհակալությունն է հայտնում` ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության վարչության պետ` Harutyun Vanyan֊ին, փորձագետ` Hrach Tarkhanyan֊ին և բոլոր այն մասնագետներին, որոնց ներգրավվածությամբ իրականացվեցին ՀՀ ճարտարապետական արժեքների վերականգնման` մասնավորապես Տուտիկ իշխանի պատմական խաչքարի և պատվանդանի ամրակայման աշխատանքները։ Խաչքարն ամուր կանգնած է պատվանդանին՝ որպես պատմության լուռ վկա և մեր հարուստ մշակութային ժառանգության խոսուն ապացույց։Պատմական ...
Մանրամասն |
|
07.10.25
«Միջազգային Որակի նշան Դուբայ-2025» մրցանակաբաշխությունում՝ «Տարվա լավագույն համայնք» անվանակարգին է արժանացել՝ ԼՈՌԻ ԲԵՐԴ խոշորացված համայնքը․
|
Սեպտեմբերի 16-ին՝ Դուբայ քաղաքում «Որակի նշան» ընկերության կողմից իրականացվեց «Միջազգային Որակի նշան Դուբայ-2025» «International Quality Mark Dubai 2025» մրցանակաբաշխությունը։Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Կարեն Գրիգորյանը։Մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակների արժանացան Հայաստանում իրենց ոլորտում առաջատար և լավագույն ընկերություններ ու կազմակերպություններ, հանրային ծառայողներ, գործարարներ, լավագույն և նվիրյալ բժիշկներ, բժշկական կենտրոններ, սպասարկման ոլորտում առաջատարներ, ուսումնական հաստատություններ, բիզնես աշխարհի ակնառու ներկայացուցիչներ և ինչպես նաև ոլորտում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |