Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ, Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերտեսչական հանձնաժողովի 28.12.2023թ. թիվ 2/-14 դրական եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով՝ «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծի մշակման-նախագծման առաջադրանքը հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 13.01.2023թ. թիվ 5-Լ և «Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին» 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումները, «Լոռու մարզի Լոռի-8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին» ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. թիվ 259-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի փողոց, տուն 30 հասցեի բնակիչ՝ Նարինե Աշոտի Պապիկյանի դիմումը և 27.06.2022թ. թիվ 27062022-06-0046 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝
որոշում եմ.
1. Նարինե Աշոտի Պապիկյանին սեփականության իրավունքով պատկանող 06-044-0207-0061 կադաստրային ծածակագրով 0.1 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխադրել՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: ,
2. Հողամասի կադաստրային արժեքի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը կազմում է՝ 897.220 /ութ հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր քսան/ ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255114135 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից՝ վճարման անդորրագրի առկայության դեպքում:
4. Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 23.10.2025թ. թիվ 212-Ա որոշումը: