Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 489
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 օգոստոսի 2026 թ.

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՐՏՈՒՇ ԵՐՋԱՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ 25 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ,              77-րդ հոդվածը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշումը և Լոռի Բերդ համայնքում 03.08.2026թ. կայացած վարձակալության մրցույթի թիվ 4 արձանագրությունը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ

1. 03.08.2026թ. կայացած գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Արտուշ Երջանիկի Հովհաննիսյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել Լոռի Բերդ համայնքի Կողես գյուղում գտնվող 06-056-0101-0047 ծածկագրով 0.98302 հա մակերեսով 4-րդ կարգի արոտավայր հողատեսքը, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ 21.000 /քսանմեկ հազար / ՀՀ դրամով:

2.Արտուշ Երջանիկի Հովհաննիսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

3.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 21.000 /քսանմեկ հազար/ ՀՀ դրամ: Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը:

4.Վարձակալը վարձավճարի ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք Վարձատուին չվճարված գումարի 0.05 չափով:

5.Արտուշ Երջանիկի Հովհաննիսյանի հողամասը հաշվառել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner