Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 34-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2022 թվականի N 34-Ա

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ , ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-իթիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, համաձայն` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միչգերատեսչական հանձնաժողովի կողմից 22.08.2022թ. տրված թիվ 112 և 113 դրական եզրակացությունների,  ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի կողմից ուշադրություն է դարձրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 23.02.2022թ. թիվ 34/14.3/3884-2022   ինչպես նաև հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքի ավագանու 19.04.2019թ թիվ 20–Ա և 22.10.2021թ. թիվ 58-Ա որոշումները, Անուշ Կարենի Կնյազանի կողմից լիազոր անձ՝ Վահան Ռշտունու և Մարգարիտա Սեյրանի Առաքելյանի դիմումները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ԼոռիԲերդհամայնքիավագանին` 

համայնքի ավագանին որոշում է.

 

1. ՀՀ Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի վարչական սահմաններում գտնվող Անուշ Կարենի Կնյազյանի սեփականություն հանդիսացող 06-009-0122-0031 կադաստրային ծածկագրով 2.400314 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության, խառը կառուցապատման հողեր գործառնական նշանակության:

2. ՀՀ Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող Մարգարիտա Սեյրանի Առաքելյանի սեփականություն հանդիսացող  06-105-0018-0021 կադաստրային ծածկագրով 0.477 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակային նշանակության հողոմասը՝ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային՝գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 


Կողմ -9

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԱՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱԽԼՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՍԱԽԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner