Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Լոռի Բերդ համայնքում սկսել 2026թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։
2. Լոռի Բերդ համայնքի 2026թ-ին բյուջեում հատկացնել 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2026թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 20.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:
4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:
5. Սահմանել առաջարկ-նախագծերի օգտին ստացված քվեների նվազագույն տոկոսային շեմ, որը հաշվարկվում է քվեարկելու իրավունք ունեցող համայնքի բնակչության թվի նկատմամբ մեկ տոկոս:
6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել քաղաքաշինության և սպորտի ոլորտները՝ որպես առաջնահերթություն։
7. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026-2028թթ ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը (ները) ներկայացնել համայնքի ավագանուն,
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: