Այսօր: Ուրբաթ, 20 Մարտի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 մարտի 2026 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՌՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅԻ 1-ԻՆՓՈՂՈՑ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՎ, 06-105-0014-0029 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ «Ա Հ Կ ՇԵՆՔ» ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 15 ապրիլի 2021 թվականի թիվ 600-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության  19 մարտի 2015թ. թիվ 596-Ն որոշումներով՝ Հիմք ընդունելով Սամվել Ռազմիկի Ջուլհակյանի կողմից ներկայացված դիմումը, 28.10.2016թ. թիվ 05112025-06-0030 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Սամվել Ռազմիկի Ջուլհակյանին և Հրանուշ Սուրենի Պապյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 28․10․2016թ․ տրված թիվ 05112025-06-0030 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով «Ա Հ Կ շենք», պետական գրանցում ստացած 103․9 քմ ներքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության շինության գործառնական նշանակությունը փոխել առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ գործառնական նշանակության։

2.Սույն որոշման առաջին կետում նշված շինության գործառնական նշանակությունը ենթակա է փոփոխման քանի, որ ՀՀ կառավարության  19 մարտի 2015թ. թիվ 596-Ն որոշմամբ սահմանված կարգով,  շենքում ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ չեն իրականացվել:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner