Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 36-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքապետարանի աշխատակազմի արխիվացման ենթակա փաստաթղթերը համաձայն՝ այդ նպատակով ձևավորված հանձնաժողովի սահմանած ցանկի՝ հանձնելու ՀՀ ազգային արխիվ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |