Լոռի Բերդ համայնքի բնակչության պաշտպանության համակարգի նորմալ և արդյունավետ գործունեության, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի.
1)խորհրդի կազմը ՝ համաձայն հավելված N 1-ի.
2) Աղետների ռիսկի կառավարման խորհրդի աշխատակարգը և գործառույթները՝ համաձայն հավելված N 2-ի:
3. Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:
Հավելված N 1
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարի
«08» նոյեմբերի 2024թ-ի N 244 որոշման
ԿԱԶՄ
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Համայնքի աղետների ռիսկի կառավարման խորհրդի կազմը՝
1. խորհրդի ղեկավար՝ Արաիկ Ներսիսյան /համայնքի ղեկավար/,
2. խորհրդի ղեկավարի տեղակալ-տարհանման և պատսպարման պատասխանատու՝ Վահրամ Պապիկյան / համայնքի ղեկավարի առաջին տեղակալ/,
3. խորհրդի քարտուղար-ազդարարման և իրազեկման պատասխանատու՝ Անի Մարտիրոսյան /աշխատակազմի քարտուղար/,
4. խորհրդի անդամներ՝
1) ավագանի Իրինա Ներսեսյան
2) ավագանի Արման Չիբուխչյան
3) բնակավայրի վարչական ղեկավարներ`
ա. ՈՒռուտ բնակավայրի վարչական ղեկավար ՍերգոՋուլհակյան
բ. Լեջան բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մկրտչյան
գ. Յաղդան բնակավայրի վարչական ղեկավար` Արամ Ջանջուղազյան
դ. Կողես բնակավայրի վարչական ղեկավար` ԱրսենՄամաջանյան
4) ոլորտային պատասխանատուներ՝
ա. հրշեջ-փրկարարական աշխատանքների պատասխանատու՝ ԷդգարՎարդանյան
/ հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակից/:
բ. հասարակական կարգի պահպանման պատասխանատու՝ ՄանվելՍարգսյան
/համայնքային ոստիկան/:
գ. տրանսպորտային ապահովման պատասխանատու՝ Հարություն Պապյան /ավագանի/
դ. կապի պատասխանատու՝ ԱրմանՍաքանյան /վարչականղեկավար/:
ե.բժշկական օգնության կազմակերպման պատասխանատու՝ ՍուսաննաՄամաջանյան /Ագարակի բժշկուհի /:
զ. կենսաապահովման կազմակերպման պատասխանատու՝ Էդուարդ Մելիքսեթյան /համայնքի ղեկավարի տեղակալ /:
է. էներգետիկ ապահովման պատասխանատու՝ ԱրշալույսՋիլավյան/ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-իաշխատակից/:
ը.ինժեներական միջոցառումների ապահովման պատասխանատու՝ ՌուդիկՄելիքջանյան /Ագարակիբնակիչ/:
թ. կոմունալ ապահովման և դիակների ճանաչման, հուղարկավորման կազմակերպման ու հաշվառման պատասխանատու` Վրույր Բալայան /համայնքապետարանի բանվոր/
ժ. անհայտ կորածների և ընտանիքի անդամների միավորման, կորած/միայնակ մնացած երեխաների ու ծերերի հարցերով զբաղվող պատասխանատու՝ Մարինե Սահինյան/ համայնքապետարանի սեցաշխատող/:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հավելված N 2
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարի
«08» նոյեմբերի 2024թ-ի N 244 որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
1. ԱՌԿ խորհրդի աշխատակարգը.
1) Սույնաշխատակարգովսահմանվումեն (այսուհետ՝Աշխատակարգ) Լոռի Բերդ համայնքի աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) խորհրդի լիազորություններիևգործառույթներիիրականացմանընթացակարգերը:
2) Համայնքի ԱՌԿ խորհրդի նիստերը գումարվում են Լոռի Բերդի համայնքապետարանում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ԱՌԿ խորհրդի ղեկավարի որոշմամբ:
3) Համայնքի ԱՌԿ խորհրդի նիստի ժամանակ քննարկվում են համայնքի ԱՌԿ պլանի մշակման, ճշգրտման և խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերը կամ համայնքի ԱՌԿ պլանով սահմանված գործողությունների իրականացումը:
4) Համայնքի ԱՌԿ խորհրդի նիստի ժամանակ ԱՌԿ խորհրդի ոլորտային պատասխանատուները ներկայացնում են իրենց վերապահված ոլորտում կատարված աշխատանքները, առաջ եկած խնդիրները և առաջարկվող նոր միջոցառումները: Համայնքի ԱՌԿ պլանի մշակման, ճշգրտման ժամանակ պատասխանատու են իրենց ոլորտին վերաբերվող համայնքի ԱՌԿ պլանի բաժինների համար, ինչպես նաև համայնքի ԱՌԿ պլանի նախապատրաստական և արձագանքման մասերում իրենց կարգավորման ոլորտի միջոցառումների համար:
5) Համայնքի ԱՌԿ խորհրդի նիստերը գումարվում են տարվա ընթացքում առնվազն երկու անգամ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ԱՌԿ խորհրդի ղեկավարի որոշմամբ:
6) Համայնքի ԱՌԿ խորհրդի նիստերն արձանագրվում են քարտուղարի կողմից և ներառվում են համայնքի ԱՌԿ պլանում:
1. ԱՌԿ խորհրդի ԱՌԿ նախապատրաստական գործառույթներն են՝
1) համայնքի բնակչության, նյութական արժեքների պաշտպանության ապահովումը,
2) համայնքի վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտումը,
3) ԱՌԿ պլանի մշակումը, իրականացման ապահովումը, վերահսկումը,
4) Աղետների ռիսկի նվազեցման (այսուհետ՝ ԱՌՆ) և աղետներին դիմակայելու կարողությունների զարգացումը,
5) համայնքում ԱՌՆ միջավայրի և մշակույթի ձևավորումն ու դրանց տարածումը,
6) աղետներին արձագանքման համակարգի ձևավորումն, այդ նպատակով փրկարարական, հրդեհաշիջման և անհրաժեշտ կենսապահովման միջոցների ձեռք բերման, կուտակման և նպատակային օգտագործման իրականացումը,
7) ԱՌԿ պլանի միջոցառումների ինտեգրման ապահովումը համայնքի զարգացման ծրագրում,
8) համայնքի վաղ ազդարարման համակարգի ստեղծումն ու վերջինիս պահպանումը,
9) Դիմակայուն համայնք» ստեղծելու նպատակով ԱՌՆ գործընթացներում ուսումնական հաստատությունների և բնակչության ակտիվ ներգրավվածության ապահովումը,
10) բնակչության համար արտակարգ իրավիճակներում վարքականոնների և պարտականությունների տարածումը, դրանց կիրառման ապահովումը,
11) նախապատրաստումը համայնքի բնակչությանը կատարելու փրկարարական և հրդեհաշիջման պարզագույն աշխատանքներ,
12) հրդեհների կանխարգելման աշխատանքների իրականացնումը՝ բնակչության իրազեկման և ուսուցման միջոցով,
13) վարժանքների կազմակերպումը և անցկացնումը
14) աղետների ռիսկի կառավարման պլանի ճշգրտումը:
2. ԱՌԿ խորհրդի ԱԻ արձագանքման գործառույթներն են՝
1) համայնքի բնակչության ազդարարման իրականացումը,
2) արտակարգ իրավիճակների ժամանակ տեղեկատվության փոխանակման իրականացումը,
3) համայնքի բնակչության տարահանման իրականացումը,
4) կազմակերպում է հատուկ կարիքավոր մարդկանց, հղի կանաց և երեխաների անվտանգ տարահանումը/պատսպարումը,
5) իր իրավասության շրջանակներում կազմակերպում է որոնման, փրկման և հրդեհաշիջման աշխատանքներ,
6) կազմակերպում է բնակչության նյութական և հասարակական արժեքների պահպանությունը, անվտանգության ապահովումը փրկարարական գործողությունների և տարահանման վայրերում,
7) դիակապտության, թալանի, բռնության և այլ հանցավոր երևույթների կանխման ապահովումը,
8) ճանապարհների մաքրման, կամուրջների վերականգնման և նոր տարանցիկ ճանապարհների հիմնման ապահովումը,
9) արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած շինարարական աղբի մաքրման և տեղափոխման ապահովումը,
10) առաջին օգնության իրականացման ապահովումը,
11) սանիտարահիգիենիկ և համաճարակային վիճակի հսկողության ապահովումը,
12) բնակչությանը սննդով, ջրով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումը,
13) ջրային և սննդամթերքի պաշարների կուտակումը և նպատակային օգտագործումը,
14) բնակչության կոմունալ-էներգետիկ ապահովումը,
15) տուժած տարածքների գազամատակարարման և էներգամատակարարման վերականգնման կազմակերպման, անհրաժեշտության դեպքում առանձին հատվածներում դրանց դադարեցման ապահովումը,
16) դիակների հուղարկավորման համար հողհատկացման և հուղարկավորման կազմակերպման ապահովումը,
17) կորած, միայնակ մնացած երեխաների հայտնաբերման, գրանցման և համապատասխան սոցիալական ծառայություններ ուղղորդման ապահովումը,
18) ընտանիքներին երեխաների վերամիավորման կազմակերպման ապահովումը,
19) աղետից հետո ստեղծված իրավիճակի, շենքերի, շինությունների, կամուրջների, թունելների և այլ առանցքային հանգույցների տեխնիկական վիճակի գնահատման կազմակերպման ապահովումը,
20) վնասի և կարիքների վաղ գնահատումը և հայտերի ներկայացումը մարզային կամ հանրապետական հանձնաժողովին։
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ