Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին» թիվ 698-Ն որոշմամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, , հիմք ընդունելով Ֆելիքս Փաշիկի Գալստյանի լիզոր անձ՝ Էդուարդ Վաղինակի Պապյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղի 06-038-0033-0005 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու խնդրանքը, 20.01.2015թ. տրված թիվ 20012015-06-0015 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը, «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը`
ո ր ո շ ու մ ե մ
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղի 06-038-0033-0005 կադաստրային ծածկագրի տակ գտնվող Ֆելիքս Փաշիկի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և հողամասի մակերեսի չափը՝ 0.2589 հա, համաձայն «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի: Հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու արդյունքում առաջացած արժեքը կազմում է 141800 (հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է վճարել Լոռի Բերդի համայնքապետարանի թիվ 900255114135 հաշվեհամարին:
2.ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղի 06-038-0033-0005 կադաստրային ծածկագրի 0.2589 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Ֆելիքս Փաշիկի Գալստյանի սեփականության իրավունքը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում: