Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով 20.02.2025թ.-ին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20022025-06-0066 վկայականը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք գյուղ Սվերդլով 1-ին փողոց 8/2հասցեում գտնվող 06-101-0052-0026 կադաստրային ծածկագրով, այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 43.48քմ և 32.26քմ մակերեսով ծածկերը 51850 /երեսունչորս հազար վեցհարյուր/ ՀՀ դրամով, և շինություններով զբաղեցված ու սպասարկման համար նախատեսված ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0.17472հա մակերեսով հողամասը կադաստրային արժեքի սահմանված չափով՝ 174720 /մեկհարյուրյոթանասունչորսհազար յոթհարյուր քսան/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Էդվարդ Մելսիկի Մկրտչյանին:
2. Ծածկերի համար օտարման գումարը անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255001324 հաշվեհամարին, իսկ հողամասի օտարման համար կադաստրային արժեքի վճարման գումարը, անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255114135 հաշվեհամարին:
3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Մեկամսյա ժամկետում Էդվարդ Մելսիկի Մկրտչյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել շինությունների և հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5. Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6. Սույն որշոումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: