Այսօր: Երկուշաբթի, 6 Ապրիլի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23-Ա
 

Զեկ. ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ՝ ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրի բնակիչ՝ Արմեն Վանիկի Պապյանի դիմումը, ինչպես նաև հիմքընդունելովԼոռի Բերդ համայնքի ավագանու իրավական, քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 01-ի նիստի թիվ 2 արձանագրությունը՝ (դրական եզրակացություն)

համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Լոռի Բերդ համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գ. Ուռուտ, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, տուն 1 հասցեի բնակիչ՝ Արմեն Վանիկի Պապյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղում գտնվող 06-105-0014-0027 կադաստրային ծածկագրով, 0.064 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսք հողամասին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 06-105-0014-0013 կադաստրային ծածկագրով, 0.06375 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսք հողամասը՝ ուղղակի վաճառքի ձևով, հողամասի ընդլայնման նպատակով օտարել նրան՝ /127.500/ մեկ հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ կադաստրային արժեքով:

2. Օտարվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner