Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ և 67-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով թիվ ԼՄԼԲՀ-ԳՀԾՁԲ-25/02 պայմանագրի շրջանակներում Լոռի Բերդ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի գնահատման արդյունքները, Լոռի Բերդ համայնքի ավագանու իրավական, քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի օգոստոսի 11-ի թիվ 5 արձանագրությունը (դրական եզրակացություն) և դրան կից հավելված 1-ով հաստատված արդյունքները՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ համայնքային սեփականություն հանդիսացող ստորև նշված հողամասերը էլեկտրոնային աճուրդով օտարելուն՝ Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորություններ չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց.
1. Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող՝ 06-009-0025-0026 կադաստրային ծածկագրով, 0.05427 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ 1 140 000 (մեկ միլիոն մեկ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով։
2. Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող՝ 06-009-0025-0027 կադաստրային ծածկագրով, 0.03241 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ 690 000 (վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով։
3. Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող՝ 06-009-0025-0028 կադաստրային ծածկագրով, 0.01613 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ 330 000 (երեք հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով։
4. Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում գտնվող՝ 06-101-0009-0001 կադաստրային ծածկագրով, 0.17041 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ 1 940 000 (մեկ միլիոն ինը հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով։
2. Չափագրման, վկայականների ձեռքբերման, միասնական տեղեկանքի ստացման, գնահատման, նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կրում է աճուրդում հաղթող ճանաչված անձը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |