Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 57-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 57-Ա


Զեկ. ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ, 7-րդ և 42-րդ կետերով և առաջնորդվելով «Լոռի Բերդ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» 12.12.2022.թ թիվ 49-Ն որոշուման հավելվածի 4-րդ գլխի 26-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը`

համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ հավանություն` Լոռի Բերդ համայնքի 2023թ. բյուջեի 08 բաժնի 02 խմբի 04 դասի «Այլ մշակութային կազմակերպություններ» նախահաշվի 4727 հոդվածով նախատեսված գումարից Լոռի Բերդ համայնքի հանրակրթական դպրոցների 2022-2023թթ. ուսումնական տարվա արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին՝ յուրաքանչյուրին 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ դրամական մրցանակ տրամադրելու առաջարկությանը:

2. Տալ հավանություն` Լոռի Բերդ համայնքի 2023թ. բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի «Սոցիալական հատուկ արտոնություններ» նախահաշվի 4729 հոդվածով նախատեսված գումարից համայնքի հանրակրթական դպրոցների 2023-2024թթ. ուսումնական տարվա առաջին դասարանցիներին` յուրաքանչյուրին 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ սոցիալական օգնություն տրամադրելու առաջարկությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner