Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ, 7-րդ և 42-րդ կետերով և առաջնորդվելով «Լոռի Բերդ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» 12.12.2022.թ թիվ 49-Ն որոշուման հավելվածի 4-րդ գլխի 26-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն` Լոռի Բերդ համայնքի 2023թ. բյուջեի 08 բաժնի 02 խմբի 04 դասի «Այլ մշակութային կազմակերպություններ» նախահաշվի 4727 հոդվածով նախատեսված գումարից Լոռի Բերդ համայնքի հանրակրթական դպրոցների 2022-2023թթ. ուսումնական տարվա արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին՝ յուրաքանչյուրին 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ դրամական մրցանակ տրամադրելու առաջարկությանը:
2. Տալ հավանություն` Լոռի Բերդ համայնքի 2023թ. բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի «Սոցիալական հատուկ արտոնություններ» նախահաշվի 4729 հոդվածով նախատեսված գումարից համայնքի հանրակրթական դպրոցների 2023-2024թթ. ուսումնական տարվա առաջին դասարանցիներին` յուրաքանչյուրին 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ սոցիալական օգնություն տրամադրելու առաջարկությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |