Ղեկավարելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով 02․09․2026թ․ Սիրանուշ Խալաթի Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը, 02․09․2026թ․ տրված Լոռու մարզի Սվերդլով համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.04.1991թ. թիվ 15 որոշումից քաղվածքը, 07.05.2026թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (ժառանգական գործ՝ թիվ 89/2026թ․, գրանցված գրանցամատյանում N1635-ով), Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Ճանաչել Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի 06-101-0158-0023 կադաստրային ծածկագրով 0.4782 հա մակերեսով վարելահողի նկատմամբ Սիրանուշ Խալաթի Սարգսյանի սեփականության իրավունքը՝ ա/ հողամասի մակերեսը 0.4782 հա; բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում: