Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀՀօրենքի 18-րդհոդվածի1-ինմասի 21-րդ, 29-րդև 42-րդկետերով,ՀայաստանիՀանրապետությանՀողայինօրենսգրքի 3-րդ, 59-րդև 67-րդ հոդվածներով,ՀՀկառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «ՀողերիօգտագործմանժամանակավորսխեմաներըկազմելուկարգըհաստատելուևՀՀկառավարության 2001թ. հունվարի 17-իթիվ 30 որոշումնուժըկորցրածճանաչելումասին» թիվ 1918-Նորոշմամբսահմանվածկարգովևհիմքընդունելովհամայնքիղեկավարիառաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերն աճուրդ-վաճառքով օտարելուն Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:
1) Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում գտնվող 06- 025-0101-0079 կադաստրային ծածկագրից առանձնացված 2.0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի արոտը 3-րդ կարգի խոտհարք դարձնելու և 1.630.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
2) Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում գտնվող 06- 025-0101-0082 կադաստրային ծածկագրով 2.0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը 5-րդ կարգի խոտհարք դարձնելու և 980.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
3) Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում գտնվող 06- 025-0105-0028 կադաստրային ծածկագրով 0.3 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հոսատեսքը 5-րդ կարգի խոտհարք դարձնելու և 150.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |