Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
համայնքի ավագանին որոշում է.
1.Լոռի Բերդ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու մասին Լոռի Բերդ համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 13-ի թիվ 27-Ա որոշման 1-ին և 4-րդ ենթակետերը շարադրել նոր բովանդակությամբ.
«1. Աննա Դավթյան Խորենի – առաջատար մասնագետ, համայնքապետարանի սոցիալական աշխատող »:
«4. Աննա Տիգրանի Ասրյան – ավագանու անդամ »:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: