ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Կողես
2023թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին,ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացավ «Հերուհուշ» ՍՊ ընկերության կողմից` Կողեսիգաբրո-սիենիտներիհանքավայրիՀյուսիսայինտեղամասումօգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսումների 4-րդ փուլը:
Մասնակցում էին՝ Կողես բնակավայրի վարչական ղեկավար Արսեն Մամաջանյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անի Մարտիրոսյանը, համայնքի բնակիչներ,լրատվության և ՀԿ-ի ներկայացուցիչներ, «Հերուհուշ» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Եղիազարյանը, նախագծող Սահարուն Գևորգյանը, ՇՄՆՓ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը։
Հանրային լսումները վարեց Կողես բնակավայրի վարչական ղեկավար Ա. Մամաջանյանը: Նա ներկայացնելով հանրային լսումների նպատակը և մասնակիցներին, խոսքը փոխանցեց նախագծող Ս. Գևորգյանին:
Ս. Գևորգյանը նշեց, որ համաձայն` «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննությանմասին»օրենքի պահանջների, 3-րդ լսումներից հետո, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-իմասնագետի մասնակցությամբ, այդ ՊՈԱԿ-ի կողմից ընկերությանըտրված տեխնիկական առաջադրանքի համաձայնկազմվել էհանքավայրի արդյունահանման աշխատանքների նախագիծը, ՇՄԱԳ հաշվետվությունը, հանքի փակման ծրագիրը, թափոնների կառավարման պլանը: ՇՄԱԳ հաշվետվությունը կից փաստաթղթերի փաթեթով ներկայացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից ուղարկվել է Շրջակա միջավայրի նախարարություն։ Այնտեղից հաշվետվությունը ուղարկվել է ուսումնասիրման նախարարության բոլոր վարչություններ և մի քանի այլ նախարարություններ: Դիտողություններ, առաջարկություններ ստանալուց հետո հաշվետվությունը ուղարկվել է լրամշակման։ Այսօր հաշվետվությունը ՇՄՆՓ ՊՈԱԿ-ի մասնագետի կողմից ներկայացվում է համայնքի քննարկմանը։
ՇՄՆՓ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը ներկայացրեց, որ համաձայն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցությանգնահատմանևփորձաքննությանմասին»օրենքի պահանջների և տեխնիկական առաջադրանքի` կազմված ՇՄԱԳ հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են տեղեկություններ հանքավայրի, օգտակար հանածոյի որակի, նախատեսվող արդյունահանման աշխատանքների տեխնիկա-տեխնոլոգիական լուծումների, շրջակա միջավայրի ելակետային վիճակի վերաբերյալ։ Մանրամասն հաշվարկներով տրվել են հանքարդյունահանման աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր սպասվելիք բոլոր ազդեցությունները:
Էկո-ցենտր համակարգչային ծրագրով կատարվել են արտանետումների ցրման հաշվարկներ, այսինքն համակարգիչ են ներմուծվել նախատեսվող աշխատանքների պարամետրերը, վառելիքի հաշվարկային ծախսը, քամու արագություն, օդի ջերմաստիճան և այլն, որոնց հիման վրա համակարգիչը տվել է արտանետումների, այդ թվում մուր, գազեր, փոշի տարածման հնարավոր սահմանները և պատկերները։ Հիմնվելով այդ հաշվարկների արդյունքների վրա կարելի է վստահաբար ասել, որ արդյունահանման աշխատանքների արդյունքում սպասվելիք ազդեցությունները կլինեն թույլատրելիի սահմաններում։ Աշխատանքների ազդեցության սանիտարական գոտին կազմում է 300մ և այդ գուտուց դուրս ազդեցությունը կլինի զրոյական։
Ուսումնասիրելով հնարավոր ազդեցությունները Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների կանխարգելման, նվազեցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների բնութագիրը բաժնում առաջարկվում են հիմնավոր միջոցառումներ որոնց կատարման դեպքում նախատեսվող գործունեության բացասական ազդեցությունը կկանխարգելվի կամ կհասցվի նվազագույնի: Բոլոր այն ազդեցությունները, որոնք հնարավոր չի լինի վերացնել՝ ընկերությանկողմից` սահմանված կարգով կփոխհատուցվեն:
Հնչեցին հարցեր բնապահպանական միջոցառումների, համայնքի սոցիալտնտեսական զարգացման ծրագրերի մասնակցության, Կողես բնակավայրի վերաբերյալ։
1. Հարց/ Նինա Մամաջանյան – Մի քանի հարց ունեմ նախագծի հետ կապված. արդյունահանումը ի՞նչ միջոցներով է արվելու։
2. Պատասխան/ Սահարուն Գևորգյան – Արդյունահանումը կատարվելու է մեխանիկական եղանակով, էքսկավատորով, հորատասեպային եղանակով։ Պայթեցման աշխատանքներ չեն կատարվելու, աշխատանքները իրականացվելու են միայն մեխանիկական եղանակով։
3. Հարց/ Նինա Մամաջանյան – Ն
4. Նախագծում նշված էր, որ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ և բուսատեսակներ չկան, չկա նաև ջուր։ Ես ինքս այս տարածաշրջանի բնակիչ եմ, ու գիտեմ, որ մեր անտառներում շատ աղբյուրներ և հուշաղբյուրներ կան, ուզում եմ հասկանամ. ոչ մի հոսանք չկա՞ դեպի այդ աղբյուրները և ե՞րբ են արվել ուսումնասիրություններ հենց այդ առումով։
5. Պատասխան/ Սահարուն Գևորգյան – Կոնկրետ երեք տարի է, և ոչ միայն կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու բուսատեսակներն են բացակայում այդ տարածքում, այլ ընդհանրապես որևէ բուսատեսակ չկա այդ տարածքում։ Կարմիր գրքում գրանցված բույսերն ուսումնասիրվում են երկրաբանահետախուզական աշխատանքների ժամանակ, մենք բերում ենք համապատասխան մասնագետներ, մասնագետները նայում են, և տալիս են իրենց կարծիքը, որից հետո սկսում ենք աշխատանքները։ Այդ ժամանակ ուսումնասիրություններ արվել են, իսկ հետո նախագծման և արդյունահանման փուլերում նորից չի արվում։
6. Հարց/ Նինա Մամաջանյան – Իսկ քամիները ո՞ր ուղղությամբ են փչում կոնկրետ այդ տարածքում։
7. Պատասխան/ Սահարուն Գևորգյան – Քամիների վերաբերյալ կոնկրետ տարածքում կատարած ուսումնասիրություններ չունենք: Հիմք է ընդունվում մոտակա օդերևութաբանական կայանների տվյալները, որից պարզ է դառնում, որ ամեն դեպքում գյուղի ուղղությամբ չի գալիս։ Հաշվարկները տրված են ՇՄԱԳ հաշվետվությունում, միլիգրամներով տրված են արտանետումների, գազերի, ինչպես նաև տեխնիկայի վերաբերյալ։
8. Հարց/ Նինա Մամաջանյան – Իսկ ի՞նչ ռեժիմով են աշխատելու, աշխատանքային ռեժիմը։
9. Պատասխան/ Սահարուն Գևորգյան – Աշխատելու են տարվա մեջ 260 օր, մեկ հերթափոխով, 8 ժամ օրական գրաֆիկով։
10. Հարց/ Նինա Մամաջանյան – Այսինքն աշխատանքային ընդունված ժամերո՞վ։
10. Պատասխան/ Սահարուն Գևորգյան – Այո´։
11.Հարց/ Նինա Մամաջանյան – Գիշերային աշխատանքներ չե՞ն կատարելու։
12.Պատասխան/ Սահարուն Գևորգյան – Ո'չ, գիշերային աշխատանքներ չեն կատարելու։
13.Հարց/ Նինա Մամաջանյան – Հարցս ընդհանուր վերաբերում է նաև ՏԻՄ ներկայացուցիչներին. ասեցիք, որ հանրային իրազեկումը եղել է ժամանակին և ապահովել եք պատշաճ ծանուցումը: Ծանուցումը տեղադրվել է համայնքային հարթակներում։ Ի՞նչն է պատճառը, որ մասնակիցների սակավություն կա, ի՞նչով եք դա պայմանավորում։ Ի՞նչ որ բացատրական աշխատանքներ չեն տարվել բնակչության շրջանում; Նախորդ անգամ էլ ենք մենք ներկա եղել, կրկին արձանագրել ենք, որ քիչ է մասնակցությունը։
14.Պատասխան/ Արսեն Մամաջանյան – Իհարկե, մենք բնակչության շրջանում խրախուսում ենք, ամեն կերպ փորձում ենք շահագրգռել, մեզ ձեռնտու է բնակչության ակտիվ մասնակցությունը համայնքին վերաբերող ցանկացած հարցում, և երբևէ չենք խուսափում բնակչության բարձր մասնակցային մակարդակից։ Ընդհակառակը, մեր գործելաոճում մենք համարում ենք կարևոր յուրաքանչյուր բնակչի կարծիքը։
15.Պատասխան/ Ջեմմա Ամիրխանյան – Ես դասվար եմ Կողեսի հիմնական դպրոցում, աշնանային եռուզեռ է, մարդիկ բերքահավաք են անում, և երևի այս պահին իրենց բերք ու բարիքը տուն հասցնելու խնդիր ունեն, դա է պատճառը, որ այսօր չեն եկել։
16.Պատասխան/ Արսեն Մամաջանյան – Մեզ համար որպես ՏԻՄ ներկայացուցիչներ, ասեմ, որ յուրաքանչյուր բնակչի կարծիք շատ կարևոր է։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ հնարավորինս տեղեկացված են եղել բնակիչները։
17. Հարց/ Նինա Մամաջանյան – Ինձ հետաքրքիր է, ի՞նչ միջոցներով եք իրազեկում։
18.Պատասխան/ Արսեն Մամաջանյան – Օնլայն հարթակներում, տարբեր հատվածների հետ նաև առօրյա շփումներում։ Գյուղի պայմաններում գրեթե մեծ մասի հետ գործնական, ոչ գործնական հարաբերություններ կան, գյուղը փոքր է, մեկս մյուսիս շատ լավ ենք ճանաչում։ Եթե դա պաշտոնապես իրազեկում չի՝ գոնե զրույցների ընթացքում ասվում է, դրան զուգահեռ նաև օրենքով սահմանված կարգով։
Մասնակցության առումով միգուցե այդ ամենը նրանից է, որ բնակչությունը մեծ վստահություն ունի մեր նկատմամբ որպես ՏԻՄ-ի և դա է պատճառը։
19. Հարց/ Լիլիթ Մելիքջանյան – Ուզում եմ իմանամ. ազդակիր համայնքները որո՞նք են, և թե ինչքա՞ն հեռավորություն ունի հանքավայրը այդ համայնքներից։
20.Պատասխան/ Սահարուն Գևորգյան – Ազդակիր համայնքը ընդհանրապես Լոռի Բերդ համայնքն է հաշվում, բայց կոնկրետ որպես բնակավայր Կողես գյուղն է։ Հանքավայրը 1.5 կմ բնակավայից հեռու է։
21. Հարց/ Լիլիթ Մելիքջանյան – Հարցս վերաբերում է համայնքին` որպես ազդակիր բնակավայրի, սոցիալական աջակցության մասին խոսենք. ինձ թվում է, որ ճիշտ չի լինի, որ ազդակիր բնակավայրը համարվի Կողեսը, սակայն գումարը հատկացվի համայնքին, գա համայնքի բյուջե և համայնքը գումարը ծախսի մեկ այլ բնակավայրի՝ ասենք խնդիրը օրինակ լուծվի Ուռուտում, սա որպես դիտարկում, իսկ որպես էդպիսին, որևէ նախագիծ կամ պայմանագրի նմուշ կա՞ այն մասին, թե համայնքն ի՞նչ ուղղությամբ պետք է ծախսի այդ գումարները։
22.Պատասխան/ Արսեն Մամաջանյան – Այդ ամենը պայմանագիր կնքելով չէ, կա օրենքի հստակ պահանջ՝ ընկերության կողմից համայնքում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ներդրում կատարելու, այսինքն դա ընկերության պարտավորվածությունն է` սահմանված օրենքով։ Ես այս պահին չունեմ կոնկրետ լիազորություն թվեր բարձրաձայնելու, համապատասխան պայմանավորվածություն համայնքի և ընկերության միջև կլինի, իսկ ձեր հարցի վերաբերյալ ասեմ, որ դա նախևառաջ ծախսվելու է Կողեսի խնդիրների լուծման վրա, սակայն, որևէ խնդիր և տարբերություն չեմ տեսնում. Ագարակում կա խնդիր, Ուռուտում թե± համայնքի մեկ այլ բնակավայրում՝ բոլորը մերն են, մեր մյուս բնակավայրերի խնդիրներն էլ մերն են հավասարապես։
23. Հարց/ Լիլիթ Մելիքջանյան – Եթե որոշ ժամանակ հետո համայնքի կողմից դրական կարծիք լինի, ես որպես համայնքի բնակիչ կարո՞ղ եմ տեսնել թե՞ որտեղ են ծախսվել այդ գումարները։
24.Պատասխան/ Արսեն Մամաջանյան – Իհարկե, թափանցիկության խնդիր մենք երբևէ չենք ունեցել, թե° այս և թե° համայնքին վերաբերվող յուրաքանչյուր հարցում։
«Հերուհուշ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Եղիազարյանընշեց, որ ընկերությունը աշխատելու ողջ ժամանակահատվածում միշտ ակտիվ մասնակցություն կունենա համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը Լոռի Բերդ համայնքում, մասնավորապես ազդակիր համարվող Կողես բնակավայրում:
Քննարկման մասնակիցները նշեցին, որ ներկայացված գնահատման հաշվետվության, ինչպես նաև ընկերության կողմից հանքավայրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ առարկություններ չունեն և տալիս են իրենց համաձայնությունը։