Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 5
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

21 հոկտեմբերի 2021 թվականի N 5

ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ, ԱԳԱՐԱԿ, ՅԱՂԴԱՆ ԵՎ ԿՈՂԵՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (1-ԻՆ ՓՈՒԼ)

 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

§ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ¦ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ, ԱԳԱՐԱԿ, ՅԱՂԴԱՆ ԵՎ ԿՈՂԵՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (1-ԻՆ ՓՈՒԼ)

 

ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ                                                         

 Սույն  թվականի հոկտեմբերի 21-ին  ժամը` 13:00-ին  ՀՀ  Լոռու մարզի  Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի համայնքային կենտրոնում տեղի ունեցան §Լոռվա Ամրոց¦ ՍՊ ընկերության կողմից Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Ագարակ, Յաղդան և Կողես բնակավայրերի վարչական տարածքում ՀԷԿ-ի կառուցման ախատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ  հանրային լսումներ: Լսումները վարեց Լոռի Բերդ համանքի ղեկավար` Արայիկ Ներսիսյանը, իսկ արձանագրությունը կազմեց Լոռի Բերդի համանքապետարանի աշխատակազմի քարտուղար` Անի Մարտիրոսյանը:

   Լսումներին մասնակցում  էին՝  Լոռի Բերդ համայնքի ղեկավարի օգնական Վահրամ Պապիկյանը, Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի վարչական ղեկավար Կարլեն Վերմիշյանը, Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանը, Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի վարչական ղեկավար Արսեն Մամաջանյանը, Լոռի Բերդի համայնքապետարանի առաջատար մասնագետ Քրիստինե Մելիքջանյանը, §ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ¦ ՍՊ ընկերության տնօրեն՝ Սամվել Հունանյանը, ԳԻԴԷՊԻՆՎԵՍՏ ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը, Էկո Գրուպ ՍՊԸ տնօրեն Արթուր Մինասյանը, Էկո Գրուպ ՍՊԸ բնապահպանական ծրագրի ղեկավար Տարոն Նավասարդյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը և գլխավոր մասնագետ Սամվել Խառատյանը, հասարակական կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչներ և համայնքի բնակիչներ (մասնակիցների ցուցակը ստորագրություններով կցվում է):

  Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը ներկայացրեց §Լոռվա Ամրոց¦ ՍՊ ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների և Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Ագարակ, Յաղդան և Կողես բնակավայրերի վարչական տարածքներով խողովակաշարի անցկացման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ կազմակերպված հանրային լսումների նպատակը: Համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը նշեց նաև, որ ընկերության հետ համագործակցությունը սկսել են դեռևս 2005 թվականից, ընկերությունը իրեն դրսևորել է որպես պարտաճանաչ և բարեխիղճ հարկատու: Հարկային պարտավորությունները կատարել է ժամանակին, չնայած այն հանգամանքին, որ գործունեություն չի ծավալել:

§ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ¦ ՍՊ ընկերության տնօրեն` Սամվել Հունանյանը ներկայացրեց ՀԷԿ-ի կառուցման նպատակը, ներկայացրեց աշխատանքների նկարագրությունը, հիմնական տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները: Միաժամանակ ներկաներին տեղեկացրեց, որ ելնելով աշխատանքների բնույթից, բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության կենսակերպի վրա կլինի նվազագույն: Հայտում կտրվեն հնարավոր ազդեցությունները, ինչպես նաև այդ ազդեցությունների բացառմանը, մեղմմանը, փոխհատուցմանը ուղղված բնապահպանական և սոցիալական միջոցառումներ, որոնք թույլ կտան էլ ավելի նվազեցնել կամ փոխհատուցել այդ ազդեցությունների հետևանքները: §ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ¦ ՍՊ ընկերության տնօրենը  նշեց նաև, որ ՀԷԿ-ի շահագործումը իրենից ենթադրում է աշխատատեղերի ստեղծում, ինչը համայնքի բնակչության համար խթան կհանդիսանա, որպեսզի որոշակի չափով նվազի գործազրկությունը և արտագնա աշխատանքների մեկնելու միտումը։

Քնարկման ժամանակ հնչեցին կարծիքներ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ.

Հարց/ Արտակ Դեմիրչյան – Խողովակաշարը ի±նչ հումքից է կառուցվելու, բետոնից թե± մետաղից։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – Քանի որ ճնշումը 220 է, կա հիդրոտարի հարց, անպայման մետաղական է լինելու, հողով փակված, իսկ շինարարությունից մի քանի տարի հետո չի էլ երևալու և կողքից լինելու է գրունտային ճանապարհ՝ սպասարկման համար։

Հարց/ Վարդուհի Անանյան - Որքա±ն է ձգվելու խողովակաշարի երկարությունը, ո±ր հատվածներում, և ո±ր համայնքներում։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – 10,5 կմ, Ագարակից մինչև Գյուլագարակ համայնքի հատվածը։

Հարց/ Վարդուհի Անանյան- Արդյո±ք այդ հատվածներում չեն իրականացվում ոռոգումներ, և արդյո±ք բնակիչները գետից չեն օգտվում այգիները ոռոգելու համար։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – Մենք հարցումներ ենք իրականացրել, այս պահին նամակները մեզ հետ չենք վերցրել, բայց անհրաժեշտության դեպքում կտրամադրենք։ Մեզ տրամադրել են ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակները, որոնք մենք հաշվի ենք առել մեր ջրատնտեսական հաշվարկներում, դրանք շատ փոքր տոկոս են կազմում, մենք անպայման դա ձեզ կփոխանցենք։

Հարց/ Ինգա Զարաֆյան– Այդխողովակաշարի հատվածում ջրառ չկա±:

 Պատասխան/ Արմեն Գրիգորյան – Այդ հատվածում ջրառ չկա, ներքևում ջրառ չկա, ջրառները վերևում են, բայց մենք հարցումներ ունենք, ունենք համայնքաների համար անհրաժեշտ ջրաքանակները, ունենք նաև խմելու համար անհրաժեշտ ջրաքանակները, որտեղ ինչ է վերցրվում, որպեսզի ճիշտ գնահատական կազմենք էներգետիկ ցուցանիշների տեսանկյունից, հակառակ դեպքում` մենք պատվիրատուի առջև վատ իրավիճակում կհայտնվենք։

Հարց/ Վարդուհի Անանյան – Տարեկան մի քանի անգամ զբոսաշրջիկներ են այցելում և նավարկություններ են կազմակերպում այդ հատվածներում, և իմ խորին համոզմամբ դա խոչընդոտելու է զբոսաշրջության այդ տեսակի վրա, ի±նչ մոտեցումներ ունեք այս գործունեության հետ կապված։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – Ես որքան տեղյակ եմ` այդ հատվածում նավարկություն չկա, նավարկություն կա Դեբեդ գետի վրա, որովհետև ինքը փոքր գետ է նավարկության համար, իսկ Դեբեդում խնդիր չէ, հասկանալի է։

Հարց/ Վարդուհի Անանյան – Ես ինքս մասնակցել եմ, գիտեմ, որ այդ հատվածում նավարկություններ իրականացվում են,  և ներդրումային տեսանկյունից մեծ պոտենցյալ ունի զբոսաշրջության այդ տեսակը, դրա մասին ի±նչ կասեք։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – Եթե ներդրման տեսակետից նայենք, ուրեմն էներգետիկ ներդրում անենք, թե± նավարկության ներդրում անենք սակավաջուր Հայաստանում։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Դուք երևի պետք է վարկ վերցնեք, ի±նչ վարկ եք վերցնում կանաչ թե±, և որ բանկից։

Պատասխան/ Սամվել Հունանյան – Կանաչ վարկ, Արդշինինվեստ բանկից։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Հիմա դուք գնում եք փո±քր ՀԷԿ-երի տարիֆով, մինչև 30 մգՎտ ի նկատի ունենալով, թե ±գնում եք որպես միջին ՀԷԿ։

Պատասխան/ Սամվել Հունանյան – Փո°քր։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Արդեն երկու տարի է ինչ քննարկվում է, որ մենք վերջապես պետք է անդրադառնանք եվրոպական ստանդարտներին և 30 մգՎտ -ից իջնենք մինչև 10 մգՎտ, ինչքան ես հասկանում եմ, ձեր հզորությունը 26.7 մգՎտ է, այսինքն մոտենում եք նույնիսկ Ձորագետ ՀԷԿ-ի հզորությանը, իմիջայլոց անցած տարի ձեր Լոռի Բերդ 1 ՓՀԷԿ–ի և Լոռի Բերդ 2 ՓՀԷԿ–ի մերժումը նախարարության կողմից հենց դրանով էր պայմանավորված, որ դուք ուզում էիք երկու հանգույց տեղադրեք, որպես առանձին ՀԷԿ և նրանք ասացին, որ դուք անցնում եք այդ շեմը։

 Պատասխան/ Սամվել Հունանյան – Նման բան չկա։

 Հարց/ Ինգա Զարաֆյան – Մենք ունենք նախարարության պատասխանը մեզ ուղղված, մենք դիմել ենք և ստացել պատասխանը, մենք անպայման այն ձեզ կուղարկենք։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Այդ մերժումը դուք ունեք, ՋԹ-ի մերժումը, դուք հայտ չեք ներկայացրել, սա ՋԹ-ի մերժումն էր,հիմա դուք ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) ստացե±լ եք նախարարությունից։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – Այո°, ստացել ենք։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Ինչքա±ն ջրառի։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – Առավելագույնը՝ 16 մ3, որը ունենում ենք մեկից երկու ամիս, միջինը 50% հավանականությամբ, նվազագույնը՝ 2.34 մ3 փետրվար ամսին, քանի որ բնապահպանական ելքերը մեծացել են, նաև մենք հաշվի ենք առել տեխնիկական ջրապահանջը, որովհետև վերևում ՀԷԿ-եր կան, դա մենք նկատի ենք ունեցել։ Այդ ջրերի և բնապահպանական ելքերի պահանջով` 30 մլն կՎտ ժամ արտադրանք նվազեցրել ենք։ Տնտեսական տեսակետից դա այդքան էլ էֆեկտիվ ՀԷԿ չի ստացվում, մոտավորապես տաս տարուց ավել է ստացվում դրա օպտիմալ ժամկետը։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Ուզում եմ ձեզ հիշեցնել, երևի դուք էլ եք տեղյակ, որ մենք հինգ տարի շարունակ ուսումնասիրել ենք ՓՀԷԿ-երի իրավիճակը՝ նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ միասին, և տվել ենք տարբեր առաջարկություններ, անցած տարի մի մասը հաշվի են առնվել օրենսդրության մակարդակով, այս տարի 25 գետերի վրա արգելված է ՀԷԿ-երի կառուցումը, ցուցակ կա.  առաջինը, որ գետերը արդեն ծանրաբեռնված են, և 40%-ից ավել ծանրաբեռնվածությունը չի թույլատրվում, իսկ երկրորդը, որ այնտեղ կան էնդեմիկ բնաշխարհի և կարմիր գրքի ձկնատեսակներ, և իսկապես դուք հաշվարկե±լ եք, որ ձեր կողմից նախատեսվող գործունեության համար այդ 40%-ը չեք անցնի, և տվյալ հատվածում չկան արդյո±ք էնդեմիկ բնաշխարհի և կարմիր գրքի ձկնատեսակներ։

Պատասխան/ Արթուր Մինասյան – Եթե օրենքով այդ հարցը հստակեցված է, որ այն գետերը, որոնք ունեն 40% և ավելի ծանրաբեռնվածություն և չի թույլատրվում՝ բնականաբար նախարարությունը կմերժի և կտա բացասական փորձագիտական եզրակացություն։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Հիմա ես ուզում եմ իմանամ տեխնիկական պարամետրերը, որպեսզի հասկանամ, դուք գերազանցում եք թե± ոչ սահմանված շեմը։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան  - Լոռի Բերդ 2 ՓՀԷԿ–ի ցուցանիշներով 40%-ը միանշանակ չենք գերազանցում։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Իսկ ինչքա±ն է այդ խողովակաշարի երկարությունը։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – 10.5 կմ, իսկ ինչ վերաբերվում  է էնդեմիկ բնաշխարհին՝ մենք չունենք այդ հատվածում նմանատիպ ձկնատեսակներ։

Պատասխան/ Սամվել Հունանյան – Փորձաքննություն ենք կատարել և պարզել, որ այդ հատվածում չկան էնդեմիկ բնաշխարհի ձկնատեսակներ։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Շինարարական աշխատանքների ժամկետը ինչքա±ն է։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – Մոտավորապես երեք տարի կտևի նվազագույնը, իր տեխնոլոգիական տեսակետից։

Հարց/ Արտակ Դեմիրչյան – Այդ հատվածում գումարային արտահայտությամբ, որքա±ն է կազմում ներդրումը:

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – Գումարային արտահայտությամբ ներդրումը կազմում է 18 մլրդ դրամ, մոտ՝ 37 մլն դոլար։

Հարց/ Օլեգ Դուլգարյան – Դուք ասեցիք, որ համայնքի որոշակի քանակի բնակչներ կաշխատեն, խնդրում եմ նշեք 90% ճշմարտացիությամբ թիվ, քա±նի հոգի կաշխատեն այդ երեք տարում, և քա±նիսը կլինեն համայնքից, դա շատ կարևոր հարց է։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան  - Ընդհանուր առմամբ աշխատակիցների քանակը շինարարության ժամանակ հետևյալն է. մենք սահմանում ենք օրացույցային գրաֆիկ, դա հետագա մեր նախագծերի մեջ ձեզ անպայման կներկայացնենք, այդ օրացույցային գրաֆիկից, ծավալից և գումարների ներդրման տեսակետից ելնելով՝ անհրաժեշտ են լինում մարդկային ռեսուրսներ։ Այդ ռեսուրսների մի մասը լինում են նեղ մասնագետներ, որոնք դրսից հրավիրված են լինելու և լինելու են նաև տեղական։ Մոտավոր աշխատողների ընդհանուր թիվը տարեկան կլինի` 100-150 աշխատակից, իսկ համայնքից նախնական թիվը մեր կարծիքով կլինի` 50-70 աշխատակից։

Հարց/ Օլեգ Դուլգարյան – Դուք ասեցիք, որ դրանից ներքև ջրառ չի իրականացվում, ասացիք, որ դրանից վերև է իրականացվում, դրանից ներքև հատվածում կա±ն գյուղատնտեսական նշանակության հողեր, օրինակ՝ արոտավայր, վարելահող և այլն, եթե տեղյակ եք պատասխանեք, եթե ոչ՝ համայնքի ղեկավարը կօգնի։

Պատասխան/ ԱրայիկՆերսիսյան – Ո°չ, այդ հատվածում գյուղատնտեսական նշանակության հողեր համայնքի տարածքում չկան։

Հարց/ Օլեգ Դուլգարյան – Այսինքն այդ հողերը անտառտնտեսությա±նն են պատկանում, այդ հատվածում համայնքային նշանակության հողեր չկա±ն։

Պատասխան/ ԱրայիկՆերսիսյան – Այո°, այդ հողերը անտառային նշանակության հողեր են, որոշակի հատվածում արոտավայրեր կան, բայց անասունների համար որպես խմելու ջուր ձորի ջուրը չի օգտագործվում, այլ ջրաղբյուրների:

Հարց/ Օլեգ Դուլգարյան – Ձեր ընկերությունից ո±վ է լիազորված պատասխանելու, թե ի±նչ է նախատեսվում իրականացնել համայնքում սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակում և ի±նչ ժամկետներում։

Պատասխան/ Սամվել Հունանյան – Ի°հարկե, նախատեսում ենք։ Ինչի կարիք որ կունենա համայնքը, մենք պատրաստակամ ենք դա իրագործելու։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Ես ճիշտ եմ հասկացե±լ, որ մի մասը պետք է անցնի անտառածածկ տարածքներով։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – Այնտեղ հիմնականում թփուտներ են, գետի կողքին աճած։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Կոնկրետ որպես տարածք, ու±մ է պատկանում, եթե դա անտառածածկ տարածք է՝ պետք է պատկանի Հայանտառ ՊՈԱԿ –ին, և հարց՝ դուք ստացե±լ եք համաձայնություն և որքա±ն ծառ պետք է կտրվի։

Պատասխան/ Արթուր Մինասյան – Անտառային հող էլ կա, համայնքային էլ։

Պատասխան/ Արմեն Գրիգորյան – Այս լսումների արդյունքում մենք անցնում ենք աշխատանքային նախագծի, արել ենք արդեն քարտեզագրումը, 1000 մասշտաբով, տեղամասերում՝ 500 մասշտաբով։ Մենք, երբ որ նախագիծը անում ենք, բնական է, որ տվյալ հատվածներում պետք է համաձայնեցնենք և° անտառտնտեսության հետ, և° համայնքին ենք նախնական ներկայացնելու։

 Լսումներին ներկա ՀԿ-ի ներկայացուցչի կողմից հարց բարձրացվեց համայնքին վճարվող գույքահարկի վերաբերյալ, ինչպես նաև սոցիալական փոխհատուցման, թե± որքան պետք է այն կազմի և սոցիալական փոխհատուցումը ի±նչ պարբերականությամբ պետք է լինի, ամենամյա, կարճաժամկետ թե±

 երկարաժամկետ։

Պատասխան/ Տարոն Նավասարդյան – Համաձայն ավագանու որոշման կսահմանվի գույքահարկի չափը, որը կդառնա իրավական փաստաթուղթ և ըստ դրա կվճարվի։ Իսկ ինչ վերաբերվում է սոցիալական փոխհատուցմանը, քանի որ սա նախնական համաձայնեցումն է, ենթադրում ենք, որ հետագայում կլինի ՇՄԱԳ նախագիծը, որտեղ կներառվեն սոցիալական միջոցառումները։

Հարց/ Լիլիթ Մելիքջանայն – Լոռի Բերդ խոշորացված համայնքը 9 բնակավայրեր ունի, եթե խոսում ենք ընդհանուր Լոռի Բերդից, ուզում եմ հասկանամ սոցիալական պատասխանատվության ծրագիրը վերաբերելու է այն բնակավայրերին ևս, որոնք չեն տուժելու ՀԷԿ-ի շահագործումից։

Պատասխան/ Տարոն Նավասարդյան – Մենք այդ հարցը պետք է քննարկենք համայնքի ղեկավարի հետ։

  Լոռի Բերդ համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյանը եզրափակիչ խոսքում նշեց, որ հարցերը առաջանում են դրանց սպառիչ պատասխանները ստանալու նպատակով, և որ հետագայում անպատասխան հարցեր չմնան։

- Մենք գիտենք ինչի մասին է խոսքը, ունենք որոշակի պատկերացում նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Ես հակված չեմ այն մտքին, որ այսօր Հայաստանում աշխատատեղ չկա, մենք աշխատողի լուրջ խնդիր ունենք, նույնիսկ մասնագետ ու աշխատող չեք ճարելու, դրանով համայնքին ոչինչ չեք տա։ Իմ դիրքորոշումը որպես համայնքի ղեկավարի՝ հիմնական շեշտը մի դրեք աշխատատեղերի բացման վրա, ասեմ՝ հաջորդ անգամ ինչ թեմայով պատրաստ գաք. ոչ թե ինչ եք մեզ տալու, այլ հիմնական շեշտը լինելու է սա. ինչքա±ն չենք տուժելու, ու կասեք դրա լուծումները:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner