Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴՒՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերովՀայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 59-րդ և 67-րդ  հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքի ավագանու իրավական, քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 03-ի թիվ 1 արձանագրությունը (դրական եզրակացություն) արդյունքները՝

համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝ համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելուն Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց.

1) Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0301-0062 կադաստրային ծածկագրով, 1.25564 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության 4-րդ կարգի հողամաս. մեկնարկային գինը՝ 1.030.000 ՀՀ դրամ:

2) Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0302-0070 կադաստրային ծածկագրով, 0.65436 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության 4-րդ կարգի հողամաս. մեկնարկային գինը՝ 540.000 ՀՀ դրամ:

3) Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում գտնվող 06-105-0312-0015 կադաստրային ծածկագրով, 0.39612 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս. մեկնարկային գինը՝ 400.000 ՀՀ դրամ:

4) Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում գտնվող 06-105-0309-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված, 2.5973 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս. մեկնարկային գինը՝ 2.600.000 ՀՀ դրամ:

2.Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner