Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0022-001 կադաստրային ծածկագրից առանձնացված 1.1 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերինպատակային նշանակության` կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների գործառնական նշանակության:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |