Այսօր: Ուրբաթ, 12 Հունիսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 202-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հունիսի 2026 թվականի N 202-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ , ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ, Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերտեսչական հանձնաժողովի 28.12.2023թ. թիվ 2/-14 դրական եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով՝ «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծի մշակման-նախագծման առաջադրանքը հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 13.01.2023թ. թիվ 5-Լ և «Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին» 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումները, «Լոռու մարզի Լոռի-8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին» ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. թիվ 259-Ա որոշումը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 29.03.2026թ. թիվ 2026NVYRPE ծածկագրով տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը, ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով՝ «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագիծը, ինչպես նաև հիմք ընդունելով Արթուր Գագիկի Օհանյանի /նույնականացման քարտ՝ 009270877, ծնված 17.11.1971թ./ կողմից ներկայացված 08․05․2026թ․ թիվ 114 դիմումը՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԵՄ

1.  Ճանաչել օրինական 06-044-0207-0083 կադաստրային ծածկագրում գտնվող Արթուր Գագիկի Օհանյանի կողմից 2003թ․-ին ինքնակամ կառուցված՝ 24,32 քմ մակերեսով պարիսպները և 15,83 քմ մակերեսով հարթակը, առանձնացնել զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի թվին չդասվող 0․11959 հա մակերեսով հողամասը համաձայն հավելվածի և նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը:

2.Պարիսպների և հարթակի սպասարկման համար անհրաժեշտ 0,11959 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտը համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագծի փոխադրել բնակավայրեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

3. Հողամասի տեղադիրքը, սահմանային չափերը և մակերեսը հաստատել համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված դեղադրական հատակագծի:

4. Ինքնակամ կառուցված պարիսպները և հարթակը՝ չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունքը:

5. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայկնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0207-0083 կադաստրային ծածկագրով, 0,11959 հա մակերեսով  հողամասին շնորհվել է. Լոռի Բերդ համայնք, Լոռի Բերդ բնակավայր, Ստեփանավան-Լոռի Բերդ խճուղի թիվ 11/2 հողամաս հասցեն:

6. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում 24,32 քմ մակերեսով պարիսպների, 15,83 քմ մակերեսով հարթակի և 0,11959հա մակերեսով զբաղեցված հողամասի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

7. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն նշված կառույցը իրականացրած անձին՝ կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner