Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Լոռի Բերդ համայնքի ավագանու 27.12.2017թ. թիվ 14-Ա որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի բնակչուհի` Լյուդմիլա Իվանովայի, Յաղդան բնակավայրի բնակչուհիներ՝ Շուշիկ Եղիազարյանի և Անի Գրիգորյանի, Սվերդլով բնակավայրի բնակիչներ՝ Սարգիս Այվազյանի, Ամալյա Գագինյանի և Ուռուտ բնակավայրի բնակչուհի՝ Բելա Մալխասյանի դիմումները՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Լոռի Բերդ համայնքի 2022թ. բյուջեի Սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրի 10 բաժնի 07 խմբի 04 դասի 4729 հոդվածով նախատեսված գումարից՝ 30.000-ական (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով սոցիալական օգնություն տրամադրել` Լյուդմիլա Իվանովային, Շուշիկ Եղիազարյանին, Անի Գրիգորյանին, Սարգիս Այվազյանին, Ամալյա Գագինյանին և Բելա Մալխասյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |