Այսօր: Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 213
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2026 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՋԱՆ ԳՅՈՒՂԻ 06-038-0026-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԲՆԱԿԱՐԱՆԻ» ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 10.06.2008թ. իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 21.10.26թ․ Համեստ Ալեքսանդրի Փարսադանյանի կողմից ներկայացված դիմումը, 20․01․1998թ․ «ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Լոռու մարզպետի թիվ 59 որոշումը,  «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, և հաշվի առնելով, որ ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լեջան 06-038-0026-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.14363 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ

1.Վերականգնել Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լեջան 06-038-0026-0008 կադաստրային ծածկագրում գտնվող 0.14363 հա բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լեջան 06-038-0026-0008 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 0.14363 հա բ/  հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.14363 հա մակերեսով հողամասը  որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր ցանկում, անհատույց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել՝  Գենվազ Գուրգենի Փարսադանյանին, Համեստ Ալեքսանդրի Փարսադանյանին, Գուրգեն Գենվազի Փարսադանյանին, Արթուր Գենվազի Փարսադանյանին, իսկ մինչև 15.05.2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

3. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի 06-038-0026-0008 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.14363 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 48․85 քմ մակերեսով բնակելի տան (1-ին հարկ), 14․03 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի (1-ին հարկ), 5․71 քմ մակերեսով աստիճանավանդակի, 51․56 քմ մակերեսով նկուղի, 18․78 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ, համաձայն հավելվածի, ճանաչել Գենվազ Գուրգենի Փարսադանյանի, Համեստ Ալեքսանդրի Փարսադանյանի, Գուրգեն Գենվազի Փարսադանյանի, Արթուր Գենվազի Փարսադանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

4.Գենվազ Գուրգենի Փարսադանյանին, Համեստ Ալեքսանդրի Փարսադանյանին, Գուրգեն Գենվազի Փարսադանյանին, Արթուր Գենվազի Փարսադանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող․ 06-038-0026-0008 կադաստրային ծածկագրով 0․14363 հա մակերեսով հողամասում առկա բնակավայրերի նպատակային նշանակության բնակարան գործառնական նշանակությունը փոխել՝  բնակելի տուն գործառնական նշանակության։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner