Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի մայիսի 30-ի թիվ ԳՍ/15.4/16868-2024 հանձնարարականի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 11-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|