Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 35-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2024 թվականի N 35-Ա

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքում 2024 թվականի հունիսի 04-ին կայացած հանրային լսումների արդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

համայնքի ավագանին որոշում է.

1.  Տալ հավանություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբ­վեն­ցիա­ներ ստանալու նպատակով 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին Լոռի Բերդ համայնքի մասնակցության առաջարկությանը։

2 Հաստատել՝ Լոռի Բերդ համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
 2024թ. հունիսի 10-ի №    -Ա որոշման

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ

 

1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում և ԼԵԴ լուսատուներով փոխարինում

2.  ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկում։


Կողմ -12

ԱՍՐՅԱՆ ԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԻՇԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՆԵՐՍԵՍՅԱՆ ԻՐԻՆԱ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՉԱՏԻՆՅԱՆ ՎԱՆՈ

ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԱՊԻԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՊԱՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner