Այսօր: Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2026 թ.

2026Թ․ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԼՈՒԾԵԼՈՒ, ԳՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՎ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 11․08․2026Թ. ԹԻՎ 270-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Արտաշես Սամվելի Աբգարյանի կողմից ներկայացված դիմումը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի և Արտաշես Սամվելի Աբգարյանի միջև 2026 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված՝ թիվ 4264 գրանցամատյանով նոտարական կարգով վավերացված պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը՝

ո ր ո շ ու մ   ե մ.

1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի և Արտաշես Սամվելի Աբգարյանի միջև 2026 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ թիվ 3200 համարով հողամասի առուվաճառքի պայմանագիրը երկկողմանի լուծել։

2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Մ. Հովսեփյանին գնորդի՝ Արտաշես Սամվելի Աբգարյանի կողմից վճարված հողամասի վաճառքի գինը՝ 7.600.000 (յոթ միլիոն վեց հարյուր հազար) և չափագրման, վկայականի ձեռքբերման, գույքի գնահատման և միասնական տեղեկանքի համար համայնքի կողմից իրականացրած ծախսերի փոխհատուցումը՝ 94.600 (իննսունչորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ գումարները վերադարձնել գնորդի՝ Արտաշես Սամվելի Աբգարյանի 2470064243340000 հաշվեհամարին՝ օրենքով սահմանված կարգով։

3. Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 11․08․2026թ․-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-079-0117-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 270-Ա որոշումը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner