Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, հիմք ընդունելով Սիրանուշ Արշալույսի Ոսկանյանի լիազոր անձ Արթուր Շավարշի Սարգսյանի դիմումը, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.02.2026թ. թիվ ԼԴ/0062/02/26 գործով վճիռը, «Մհեր գևորգյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1.Վերականգնել Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լոռի Բերդ 06-044-0015-0013 կադաստրային ծածկագրում գտնվող 0.091579 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լոռի Բերդ 06-044-0015-0013 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 0.091579 բ/ Հաստատել հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Մհեր գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0.091579 հա օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Սիրանուշ Արշալույսի Ոսկանյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3.ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լոռի Բերդ 06-044-0015-0013 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 54.22 քմ մակերեսով բնակելի տան և 10.07 քմ մակերեսով բնակելի տուն բ/պ կամ ա/հ նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Սիրանուշ Արշալույսի Ոսկանյանի սեփականության իրավունքը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: