ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ
Ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը` 11:00-ին Լոռի Բերդի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում և (կամ) քննարկում՝ ԼոռիԲերդհամայնքի 2025 թվականի բյուջեիևԼոռիԲերդհամայնքում 2025 թվականիհամարտեղականտուրքերիեվվճարներիդրույքաչափերըսահմանելունախագծերիվերաբերյալ:
Հանրային լսումը և (կամ) քննարկմանը վարեց Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը: Քննարկմանը ներկա էին՝ համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները և համայնքի բնակավայրերի թվով 50 բնակիչներ (մասնակիցների ցուցակը և տեսաձայնագրությունը կցվում է):
Լսման սկզբում, ողջունելով ներկաներին` Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը ներկայացրեց հանրային լսման նպատակը, որ այն կազմակերպվել է 2025 թվականի բյուջեի կազմման նպատակով, ինչը նպատակ ունի քննարկման առնել բնակիչների կարծիքներն ու առաջարկները:
Այնուհետև համայնքի ղեկավարը ներկայացրեց կառավարության կողմից սահմանված՝ առաջնային-ոլորտային ծրագրերը, դրանք են. ճանապարհաշինությունը, ջրամատակարարման համակարգերի վերակառուցումը և վերանորոգումը, մանկապարտեզը, սակայն դեռևս նախորդ տարիներից ի վեր Լոռի Բերդ համայնքը իրականացրել է հիշյալ ոլորտների բազմաթիվ ծրագրեր: Լոռի Բերդ համայնքը հանրապետության այն միակ համայնքներից է, որ կարողացել է պետության աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացնել թվով ամենաշատ սուբվենցիոն ծրագրերը, որոնցից են` բոլոր բնակավայրերի համայնքային կենտրոնների, վարչական նստավայրերի, ջրամատակարարման համակարգերի արդիականացումը, վերանորոգումը և վերակառուցումը, գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղգործիքների և հակակարկտային կայանների ձեռքբերումը, ինչպես նաև մի շարք պուրակների և խաղահրապարակների կառուցումը, բարեկարգումը և ցանկապատումը: Համայնքը սուբվենցիոն ծրագրեր է իրականացրել նաև ճանապարհաշինական և ջրամատակարարման ոլորտներում ևս:
Յաղդան բնակավայրի բնակչուհի՝ Լենա Գյուլզադյանը հարց բարձրացրեց խմելու ջրի հարցի հետ կապված:
Համայնքի ղեկավար Ա.Ներսիսյանը բնակիչներին ներկայացրեց այս տարվա չավարտված ծրագրերի և վերջիններիս ձգձգվելու պատճառների մասին, որոնց մեջ էր նաև «KfW» գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող <<560 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում>> համայնքային ենթակառուցվածքի ծրագրով իրականացվող Լոռի Բերդ համայնքի Ագարակ և Ուռուտ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման ծրագիրը, որի մրցույթը կայացել է ս.թ. փետրվարի 14-ին, սակայն՝ ինչ-ինչ պատճատներով դեռևս չեն սկսվել շինարարական աշխատանքները: Համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը հավաստիացրեց, որ այդ օրը շատ մոտ է, և լիահույս է, որ շուտով կմեկնարկեն հիշյալ ծրագրով նախատեսված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման շինարարական աշխատանքները, ինչը Ագարակ բնակավայրից հետո ոչ պակաս կարևոր դեր ունի նաև Յաղդան և Կողես բնակավայրերի համար, իսկ եթե Լեջան բնակավայրը ևս ցանկություն հայտնի միանալու ջրամատակարարման համակարգին՝ դա ևս կարող են կյանքի կոչել:
Հաջորդիվ Ա.Ներսիսյանը ներկայացրեց 2025 թվականի համար կանխատեսվող բյուջեի եկամտային և ծախսային մասերը:
Ներկաներիկողմիցբարձրացվածհարցերիվերաբերյալտրվեցին սպառիչ պատասխաններ և անհրաժեշտպարզաբանումներ:
Քննարկմանմասնակիցներիկողմիցհավանությունտրվեց 2025 թվականի բյուջեի կազմման և 2025 թվականի համարտեղականտուրքերիևվճարներիդրույքաչափերի սահմանման նախագծերին:
Քննարկման վերջում համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին` համայնքին առնչվող հարցերի քննարկմանը հետաքրքվածություն ցուցաբերելու և ակտիվ մասնակցություն համար: