Այսօր: Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 սեպտեմբերի 2026 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԵՐԴԼՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 06-101-0010-0007 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24 կետով, հիմք ընդունելով 02․09․2026թ․ Սիրանուշ Խալաթի Սարգսյանի կողմից ներկայացրած դիմումը, 02․09․2026թ․ տրված Լոռու մարզի Սվերդլով համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.04.1991թ. թիվ 15 որոշումից քաղվածքը, 07.05.2026թ.  ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (ժառանգական գործ՝ թիվ 89/2026թ․, գրանցված գրանցամատյանում N1635-ով), Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ

1.Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի 06-101-0010-0007 ծածկագրում գտնվող 0.3565 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի 06-101-0010-0007 ծածկագրով հողամասի մակերեսը 0.3565 հա; բ/  հողամասի սահմանները և հատակագիծը՝  համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.3565 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Սիրանուշ Խալաթի Սարգսյանին, իսկ մինչև 15.05.2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի 06-101-0010-0007 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.3565 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 90․89 քմ մակերեսով բնակելի տան (1-ին հարկ), 16․4 քմ մակերեսով բնակելի տան բ/պ-ի կամ ա/հ-ի (1-ին հարկ), 2․28 քմ մակերեսով բնակելի տան փոքր աստիճանավանդակի (1-ին հարկ), 75․31 քմ մակերեսով բնակելի տան (2-րդ հարկ), 34․0 քմ մակերեսով բնակելի տան բ/պ-ի կամ ա/հ-ի (2-րդ հարկ),  4․29 քմ մակերեսով մեծ աստիճանավանդակի (2-րդ հարկ), 69․66 քմ մակերեսով անասնաշենքի, 7,14 քմ մակերեսով թռչնանոցի նկատմամբ, համաձայն հավելվածի, ճանաչել Սիրանուշ Խալաթի Սարգսյանի սեփականության իրավունքը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner