Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի` ապրիլի14-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023թ. ապրիլի 14-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1) ՀայաստանիՀանրապետության ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի` ապրիլի 14-ի նիստիօրակարգը հաստատելու մասին:
2)ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին Լոռի Բերդ համայնքի ղեկավարի հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին։
3) ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
4) ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի դպրոցների շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ և Հայրենական Մեծ պատերազմի մասնակցին Մայիսի 9-ի կապակցությամբ գումար տրամադրելու մասին։
5) ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 14-Ա որոշման հավելվածում լրացում կատարելու մասին։
6) ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղի գոյություն ունեցող փոստային հասցեին նրբանցք ավելացնելու մասին:
7) ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին:
|