Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Ռաֆիկ Սուրենի Պապիկյանի դիմումը, թիվ 16062021-06-0047, 26112024-06-0090, և 06122024-06-0045 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղի 06-044-0019-0003, 06-044-0019-0009 և 06-044-0019-0012 կադաստրային ծածկագրերի տակ գտնվող անշարժ գույքի միավորման արդյունքում առաջացած հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ Աշոտ Երկաթի փողոց, թիվ53/1 հողամաս փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: