Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 49-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2023 թվականի N 49-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23.12.2023Թ. ԹԻՎ 69-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ­ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի18-րդ, 20-րդ և 42-րդ կետերով`

 

համայնքի ավագանին որոշում է.

1. <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>> ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 23.12.2022թ. թիվ 69-Ն որոշման մեջ կատարել լրացում.

1)որոշման հավելվածում ավելացնել 11-րդ կետի 1-ին ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

<<1) Ոչ կենցաղային աղբի, շինարարական և խոշոր եզրաչափի աղբի համար.

 ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝երեք հազար դրամ:

 բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տաս հազար դրամ:

 Համայնքի ղեկավարի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի մեկ խորանարդ մետրի և մեկ տոննայի համար սահմանված դրույքաչափի 20 %-իչափով¦:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -10

ԱՍՐՅԱՆ ԱՆՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆՆԱ

ՆԵՐՍԵՍՅԱՆ ԻՐԻՆԱ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՉԱՏԻՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԱՊԻԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՊԱՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner