Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 մարտի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով,  հիմք ընդունելով Հայկարամ Սարուխանյանի լիազորված Տիգրան Բաշոյանի կողմից ներկայացված դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 937519 վկայականը՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու խնդրանքը, «Օլյա Տրանդաֆիլովա» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 21.03.2023թ. թիվ 2023UTB6WK ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 13.01.2023 թ.կազմված ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

1․ Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում գտնվող Հայկարամ Սարուխանյանի սեփականության իրավունքով պատկանող 06-038-0016-0005 ծածկագրի տակ գտնվող 0.0335 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 35.6 քմ մակերեսով բնակելի տան,23.0 քմ մակերեսով բնակելի բ/պ կամ ա/հ, 76.4 քմ մակերեսով հավանոց, 80.60 քմ մակերեսով ավտոտնակ, 1.30 քմ մակերեսով զուգարան, 1.80 քմ մակերեսով խոհանոց, 38.80 քմ մակերեսով անասնաշենք, 4.30 քմ մակերեսով  պարիսպներ:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 35.6 քմ մակերեսով բնակելի տան համար 19090/տասինը հազար իննսուն/ ՀՀ դրամ, 23.0 քմ մակերեսով բնակելի բ/պ կամ ա/հ համար՝ 12330/տասերկու հազար երեք հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, 76.4 քմ մակերեսով հավանոց համար 40000/քառասուն հազար / ՀՀ դրամ, 80.60 քմ մակերեսով ավտոտնակ համար 43210/քառասուներեք հազար երկու հարյուր տաս/ ՀՀ դրամ, 1.30 քմ մակերեսով զուգարան համար 700/յոթ հարյուր / ՀՀ դրամ, 1.80 քմ մակերեսով խոհանոց համար 970/ինը հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ ,38.80 քմ մակերեսով անասնաշենք համար 20800/քսան հազար ութ հարյուր / ՀՀ դրամ,4.30 քմ մակերեսով  պարիսպներ համար 2310/երկու հազար երեք հարյուր տաս/ ՀՀ դրամ: Ընդամենը վճարվելիք գումարը կազմում է 1139410 /մեկ հարյուր երեսունինը հազար չորս հարյուր տաս/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001324 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը օրվանից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արեն Ֆրանգյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner