Այսօր: Երեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 258-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 դեկտեմբերի 2025 թվականի N 258-Ա

ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ԼՈՌԻ ԲԵՐԴ ԳՅՈՒՂ ՅԱՂԴԱՆ 06-079-0012-0026 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աիդա Ավագի Շիրմազանյանի (ծնված՝ 20.01.1948թ., անձնագիր՝ AL0342047, տրված 17.07.2023թ. 053-ի կողմից) լիազորված անձ Գիվի Մամեյի Քալաշյանի (անձնագիր AU0335050, տրված 29.06.2021թ. 053-ի կողմից) կողմից ներկայացված դիմումը, 23.06.1994թ. տրամադրված սեփականության վկայագիրը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 13.03.1991թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ հողամասեր հատկացնելու մասին» թիվ 209 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, 10.06.2008թ. «իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.18218 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ 1.Վերականգնել Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրում գտնվող 0.18218 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 0.18218 հա բ/  հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: 2.Օրենքի ուժով անհատույց ճանաչել Աիդա Ավագի Շիրմազանյանի /ծնված 20.01.1948թ/  սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված 0.18218 հա  հողամասի նկատմամբ 3.0.18218 հա հողամասը  չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: 4.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 23.06.1994 թվականի սեփականության վկայագիրը կազմված է թերի, սեփականութան վկայագրում  արտացոլված չեն բնակելի տան 1936 թվականի կիսանկուղը և հողամասում 1936 թվականին կառուցված անասնաշենքը, վկայագիրը չի համապատասխանում փաստացի 1936 թվականին կառուցված շինությունների տեսքին և մակերեսին, 06-079-0012-0026 ծածկագրի 0.18218 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 31.9 քմ ներքին մակերեսով բնակելի տան կիսանկուղի, 51.3 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 42.1 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 2.0 քմ մակերեսով բնակելի տան բ/պ կամ ա/հ-ի և 21.1 քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Աիդա Ավագի Շիրմազանյանի սեփականության իրավունքը: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner