Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով, 16-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. յոթերորդնստաշրջանի հերթական նիստի`դեկտեմբերի 09-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 09-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի` դեկտեմբերի 09-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին:
3) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին արտոնություն տրամադրելու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. մայիսի 08-ի թիվ 33-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: |