Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում 2021 թվականի դեկտեմբերի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հանրային լսումների արձանագրությունները, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին մասնակցելու որոշումը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: