Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով, 64-րդ հոդվածի 1-ին մասով` համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022թ. նոյեմբերի 14-ին օրենքի ուժով գումարված ավագանու առաջին նիստի օրակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022թ. նոյեմբերի 14-ի № -Ա որոշման
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԳՈՒՄԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1)ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի նորընտիր ղեկավարի երդման արարողության կարգը հաստատելու մասին
2) ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու ժամանակավոր նստավայր սահմանելու մասին
3)ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին:
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ |