Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով Ստեփանավան համայնքի բնակիչ՝ Արթուր Գագիկի Օհանյանի դիմումը, ինչպես նաև հիմքընդունելովԼոռի Բերդ համայնքի ավագանու իրավական, քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի12-ի նիստի թիվ 4 արձանագրությունը՝ (դրական եզրակացություն) համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Լոռի Բերդ համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Վիրահայոց փողոցի, շենք 82, բնակարան 6 հասցեի բնակիչ՝ Արթուր Գագիկի Օհանյանի սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղում գտնվող 06-044-0207-0066 կադաստրային ծածկագրով, 0.0392 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսք հողամասին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 06-044-0207-0083 կադաստրային ծածկագրով 0.11959 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսք հողամասը՝ ուղղակի վաճառքի ձևով, հողամասի ընդլայնման նպատակով օտարել նրան՝ /300.000/ երեք հարյուր հազար / ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
2. Օտարվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |