Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի գրությունը, ինչպես նաև Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնին նվիրաբերել յուրաքանչյուրը 52․000 (հիսուներկու հազար) դրամարժողությամբ 10 (տաս) հատ ցանցային տեսախցիկ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |