Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

14 ապրիլի 2021 թվականի N 2

ՆԵՅՉՐԼ ՌԵՍՈՐՍԻԶ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՌՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ 2021-2024ԹԹ. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (1-ԻՆ ՓՈՒԼ)

§ՆԵՅՉՐԼ ՌԵՍՈՐՍԻԶ¦ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՌՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ 2021-2024ԹԹ. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (1-ԻՆ ՓՈՒԼ)

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ.Ուռուտ

16 ապրիլի 2021թ.

  Սույն թվականի ապրիլի 14-ին, ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի  Ուռուտ բնակավայրի  վարչական ղեկավարի  նստավայրում  կայացավ §Նեյչրլ Ռեսորսիզ¦ ՍՊ ընկերության կողմից Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում 2021-2024թթ.  երկրաբանահետազոտական ուսումնասիրության  աշխատանքների  և  շրջակա  միջավայրի  վրա  ազդեցության նախնականգնահատման հայտի վերաբերյալ կազմակերպված հանրային  լսումներ:                                                                                                                                        

   Լսումներին մասնակցում էին  Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավար` Սերգո Ջուլհակյանը, Լոռի Բերդի համայնքապետարանի   երկրորդ   կարգի   մասնագետ  Նեկտարինա  Անդրեասյանը,  §Նեյչրլ Ռեսորսիզ¦ ՍՊ  ընկերության կողմից   լիազորված անձ`  Տարոն  Նավասարդյանը,համայնքի  բնակիչներ /մասնակիցների ցուցակը ստորագրություններով կցվում է/:                                             

Հանրային   լսումները  վարեց  Ուռուտ բնակավայրի վարչական  ղեկավար Սերգո Ջուլհակյանը:  Նա ներկայացրեց հանրային լսումների նպատակը և ասաց, որ խոսքը 20-30 հա  տարածքի մասին է:

Այնուհետևընկերության լիազորված անձ` Տարոն  Նավասարդյանը ներկայացրեց, որ սա գործընթացի մեկնարկային փուլն է: Նանշեց, որ այս լսումների արդյունքում նախնական համաձայնություն ստանալու դեպքում §Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման  և փորձաքննության  մասին¦ ՀՀ օրենքի  պահանջներին համապատասխան կկազմվի շրջակա միջավայրի վրա ազդեցությաննախնական   գնահատման   հայտ  և  կներկայացվի  ազդակիր  համայնքի  քննարկմանը: Նա ներկայացրեց աշխատանքների նկարագրությունը, հիմնական տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները, հավելեց, որ համաձայն` §Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման  և փորձաքննության  մասին¦ ՀՀ օրենքի` մեր կողմից ծավալվող գործունեությունը հանդիսանում է փորձաքննության ենթակա գործունեություն: Միաժամանակ ներկաներին տեղեկացրեց, որ ելնելով աշխատանքների բնույթից, բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության կենսակերպի վրա կլինի նվազագույն: Հայտում կտրվեն հնարավոր ազդեցությունները, ինչպես նաև այդ ազդեցությունների բացառմանը, մեղմմանը, փոխհատուցմանը ուղղված բնապահպանական և սոցիալական միջոցառումներ, որոնք թույլ կտան  էլ  ավելի  նվազեցնել  կամ  փոխհատուցել  այդ  ազդեցությունների հետևանքները:  §Նեյչրլ Ռեսորսիզ¦ ՍՊ ընկերության ներկայացուցիչընշեց նաև, որ բնակչության   հավանությունըստանալուց հետո, երբ ընկերությունը կսկսի կատարել տարածքի ուսումնասիրություն ևերբ սկսենիրականացնել հանքավայրի շահագործումը՝ կստեղծվեն   աշխատատեղեր:

Քննարկման ժամանակ հնչեցին կարծիքներ հանքի շահագործման վերաբերյալ.                                                                                                                      §Նեյչրլ Ռեսորսիզ¦ ՍՊ ընկերության ներկայացուցիչը ասաց, որ ներկայումս խոսք չի կարող գնալ հանք բացելու մասին: Հանքավայրի շահագործման վերաբերյալ հարց բարձրացրեց Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը ,- հանքը պետք է շահագործվի միայն  փակ եղանակով, իսկ դեպի հանքավայր տանող ճանապարհը պետք է անցնի Սարատովկա, Տաշիր համայնքի վարչական տարածքով:                                                §Նեյչրլ Ռեսորսիզ¦ ՍՊ ընկերության ներկայացուցիչը ասաց,որ ինքը ներկայացրեց ընթացակարգը,  այդ գործընթացը բաժանվում է երկու մասի: Այդ հարցը կքննարկվի հաջորդ փուլերում: Այնուհետև նա դիմեց ներկաներին,- այժմ լսենք ձեզ, ձեր դիտողությունները և առաջարկները.

1.    Սերգո Ջուլհակյան - Երբ աշխատանքները սկսվեն, վնասի փոխհատուցումը պետք է համաձայնեցնել   հողատերերի հետ:

2.    Տարոն Նավասարդյան - Հողատերերի տարածքում  աշխատանքներ կատարելուց հետո  նորից տարածքը կհարթեցվի, բայց երեք տարի է անհրաժեշտ, ոպեսզի տվյալ տարածքը նախկին տեսքը ստանա: Դրա համար բոլոր հողատերերը փոխհատուցում կստանան:

3.   Վլադիմիր Բարսեղյան- Երբ են նախատեսվում աշխատանքները սկսել:

4.   Տարոն Նավասարդյան- Այս գործընթացը մի քանի փուլերով է: Հաջորդ` երկրորդ լսման ժամանակ գալու ենք նախարարության ներկայացուցչի հետ, ով ավելի մանրամասն կներկայացնի նախատեսվող աշխատանքները, եթե իհարկե հիմա ստանանք նախնական համաձայնությունը առաջին փուլի` նախնական գնահատման հայտի համար, ապա հաջորդ հանդիպումը նախատեսվում է մոտավորապես երկու, երեք ամիս հետո:

5.   Անուշ Օհանյան – Կարծում եմ, որ նախատեսվող աշխատանքները համայնքի համար կլինեն եկամտաբեր, ձեր անհատական մոտեցումը կապված հողատերերի վնասի փոխհատուցման հետ` կլինի անհրաժեշտ: Ես ոչ միայն դեմ չեմ տարածքի ուսումնասիրությանն ու շահագործմանը, այլ նաև, ինչպես նշվեց աշխատատեղեր ստեղծվելու մասին` դա շատ գովելի է, որոշ ընտանիքներ կլուծեն իրենց առօրյա խնդիրները: Այլ երկրներ ունեն  նավթ, ինչու չէ մենք էլ ունենանք այլ օգտակար հանածոներ, որը կլինի ի նպաստ պետության ուժեղացման, ժողովուրդը կունենա քիչ թե շատ բարեկեցիկ կյանք: Իսկ հետագայում հանքը կլինի բաց թե փակ,  դա արդեն այլ հարց է:

6.   Սամվել Ջուլհակյան – Ավելի լավ կլինի աշխատանքները սկսվեն խոտհունձից հետո:

7.    Տարոն Նավասարդյան – Այո, կարծում եմ այդպես էլ կլինի:



Կից փաստաթղթեր՝
(445.52 Կբ) արձանագրություն pdf
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner