Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև 65-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2024թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստի օրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2024թ. հունլսի 15-ի № 43-Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒLԻՍԻ 15-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2024թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին Լոռի Բերդ համայնքի ղեկավարի հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը և հիմնական միջոցները մրցութային կարգով վարձակալության տրամադրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերԻ 23-Ի թիվ 66-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերԻ 23-Ի ԹԻՎ 67-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների աշխատակարգը հաստատելու մասին։
6) Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրաբերելու մասին:
7) Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրաբերելու մասին:
|