Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, Հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08062021-06-0045 վկայականը, 06012WJHXPVM և 06012SGLDBT2 ծածկագրերով անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Գնել Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի բաժանման հատակագիծը`
որոշում եմ.
1.Տարանջատել Լոռի Բերդ համայնք, գյուղ Լոռի Բերդ, Զ․ Անդրանիկի փողոց թիվ 13 բնակելի տուն հասցեում գտնվող, Մարինե Մամիկոնի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը՝ համաձայն «Գնել Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։
2.Լոռի Բերդ համայնք, գյուղ Լոռի Բերդ, Զ․ Անդրանիկի փողոց թիվ 13 բնակելի տուն հասցեում գտնվող տարանջատված գույքերին տրամադրել փոստային հասցեներ․
ա․ 0.1911 հա մակերեսով Մարինե Մամիկոնի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին և նրա վրա գտնվող բնակելի նշանակության 184,0 քմ մակերեսով շինությանը տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ, Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 13 բնակելի տուն:
բ․ 0.0886 հա մակերեսով Մարինե Մամիկոնի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ.Լոռի Բերդ, Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 13/2 հողամաս փոստային հասցեն ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: